Последние новости

Սեպտեմբերին ՌԴ-ից Հայաստան է եկել 97 հազար մարդ

Սեպտեմբերի ընթացքում Ռուսաստանից Հայաստան է եկել 97 000 մարդ։ Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը։

Ռեկորդային, սակայն, ռուսաստանցի զբոսաշրջիկների թվով օգոստոս ամիսն է, երբ Հայաստան ժամանածների թիվը հասել է 135 000–ի։

Զբոսաշրջիկների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդը` Իրանը, հետո ԱՄՆ–ն և Գերմանիան են։

Տարվա ցուցանիշներով այս տարվա 9 ամիսներին Հայաստան է ժամանել 1 240 000 զբոսաշրջիկ, որոնց 46 տոկոսը կամ 567 429–ը` ՌԴ–ից։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ