Թուրք նախագահողը ԵԽԽՎ-ում ընդհատել է Մամիջանյանի՝ Արցախի վերաբերյալ ելույթը
ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի այսօրվա նիստում նախագահող թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցիչը ընդհատել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթը Արցախի վերաբերյալ։
Պատգամավորը կատարվածի մասին մանրամասներ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում, նաև տեսանյութ է հրապարակել։ Մամիջանյանի ելույթի ժամանակ թուրք նախագահողը ձայնի իրավունք է տվել ադրբեջանցի պատգամավորին, որը խիստ վրդովված փորձում է «հիմնավորել», թե այս հակամարտության մասին չպետք է խոսվի: Ձայնի իրավունք են խնդրում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պնդելով, որ նախագահողն իրավունք չունի ընդհատել իրենց գործընկերոջ ելույթը։
«Ես հասկանում եմ, որ դուք Թուրքիայից եք, բայց Դուք թուրք չեք այս կոնտեքստում, Դուք այստեղ նիստը վարողն եք, և այն վարեք չեզոք»,- դիմելով նախագահողին՝ ասաց Ռուբինյանը։
Հայ և ադրբեջանցի պատգամավորների՝ նիստի վարման վերաբերյալ ելույթներից հետո, այնուամենայնիվ, Մամիջանյանը մինչև վերջ շարունակեց իր ելույթը։
Նա նշեց, որ ՀՀ ներկայիս կառավարության վարած անմիտ դիվանագիտության հետևանքով իրականություն է դառնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարանջատման գաղափարը: Նրա խոսքով՝ աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն մենակ:
«Այդ պատմությունը կավարտվի Արցախի համար նույն կերպ, ինչպես հայ զինվորական կնոջ պատմությունը, ով խոշտանգվել և սպանվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Ես բնավ չեմ անտեսում այս դահլիճում քննարկված որևէ հարցի կարևորությունը, սակայն խորապես համոզված եմ, որ կնոջ խոշտանգումը, որն ուղեկցվել էր կենդանի մաշկազերծումով, կրծքին և որովայնին գրություն թողնելով, ակնակապիճի մեջ քար, բերանում կտրված մատ թողնելով, առնվազն նույն կարևորությունն է ներկայացնում, ինչ սպորտի աշխարհում կանանց հանդեպ խտրականության դրսևորումները, որոնք երեկ քննարկում էինք: Արցախի պատմությունը կունենա նույն ավարտը, ինչ ադրբեջանական զորքերի կողմից գերեվարված և սպանված հայ ռազմագերիների պատմությունը, որոնք սպանվեցին «հաճույքի» համար՝ պարզապես որովհետև հայեր էին»,- հայտարարեց Մամիջանյանը։
Նա հավելեց, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իր հաջորդ ելույթները լինելու են առավել սարսափազդու, գուցե նաև գրված լինեն անցյալ ժամանակով:
«Եթե շարունակեք անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ ինձ համար շատ դժվար կլինի մաքրել նախագահողի երեսից այն ժպիտը, որով նա փորձում էր խանգարել ինձ ելույթ ունենալ»,- եզրափակեց իր ելույթը պատգամավորը։
Մաիջանյանը տեղեկացնում է, որ թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ է գրելու ԵԽԽՎ նախագահությանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.