Politico․ ՊԵԿԻՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է G-20-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԲԱՅԴԵՆԻ ԵՎ ԾԻՆՓԻՆԻ ՄԻՋԵՎ ԾՐԱԳՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Պեկինը հրաժարվում է G-20-ի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ծրագրված հանդիպումից։ Պեկինը չի շփվում ամերիկացի պաշտոնյաների հետ՝ փորձելով սահմանել հանդիպման օրակարգը, ինչը կարող է խանգարել դրա կայացմանը, գրում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրները։
Երկար սպասված հանդիպումը դիտվում է որպես հնարավորություն՝ մեղմելու ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում լարվածությունը։
Սակայն ԱՄՆ-ի վերջին գործողությունները, մասնավորապես, Բայդենի խոստումը, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Թայվանը Չինաստանի ներխուժման դեպքում, զայրացնում են Չինաստանին այն աստիճան, որ նա մտածում է հանդիպումը չեղյալ հայտարարելու մասին։
Բայդենի և Սիի հնարավոր հանդիպման նախապատրաստական աշխատանքները սկսվել են ամիսներ առաջ։ Սպիտակ տունը հուլիսին հայտարարել է, որ երկու առաջնորդների վերջին ելույթից հետո երկու կողմերը համաձայնության են եկել հանդիպել։ Օգոստոսին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պատվիրակություն է ուղարկել Ինդոնեզիա՝ Բալիում G-20-ի շրջանակում հանդիպման նախապատրաստման համար:
«Հանդիպումը դեռ հաստատված չէ»,-ասել է հանդիպման նախապատրաստական աշխատանքներին ծանոթ Վաշինգտոնի աղբյուրը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.