Bank of America․ ԱՄՆ-ն պետք է բարձր գնաճի տասնամյակների պատրաստվի
ԱՄՆ-ն պետք է պատրաստվի բարձր գնաճի տասնամյակներին։ Տեղեկությունը նշվում է Bank of America-ի (ԱՄՆ-ի խոշորագույն առևտրային բանկերից մեկի) վերլուծությունում:
Բանկի վերլուծաբանների կարծիքով՝ համաշխարհային տնտեսությունում տեղի են ունենում գլոբալ տեղաշարժեր, որոնք նոր իրականություն են տեղափոխում գլոբալ տնտեսությունը։
Նավթի և գազի գները բարձր կմնան վերջին 10 տարվա ընթացքում էներգետիկ ոլորտում ոչ բավարար ներդրումների պատճառով։
Գնաճի վրա ճնշում է գործադրում նաև աշխատավարձերի աճը. 2022-ին 45 տարվա մեջ առաջին անգամ այն հասել է 6 տոկոսի։ Ամերիկյան խոշորագույն ընկերություններում (S&P 500 ինդեքսից) աշխատանքային ծախսերը կազմում են բոլոր ծախսերի 40%-ը։ Մյուս կողմից, առաջիկա տարիներին աշխատաշուկայում դեֆիցիտ կլինի, քանի որ բեյբի-բումի սերունդը թոշակի է անցնում։
Ավելի վաղ գնաճի հաղթահարման գործում օգնում էր համաշխարհային առևտուրն ու աշխատանքային միգրացիան, բայց հիմա աշխարհի բնակչության ծերացմանը պես դրա հոսքերը կրճատվելու են։
Բանկի վերլուծաբանները նշում են, եթե որևէ զարգացած երկրում գնաճը հասնում է 5 տոկոսի, հարկավոր է միջինը 10 տարի, որ այն 2 տոկոսի վերադառնա: ԱՄՆ-ում գնաճը մեկ տարուց ավել է բարձր մակարդակի վրա է, օրինակ՝ սեպտեմբերին այն կազմել է 8,2 տոկոս։
Նշենք, որ ԱՄՆ-ում բարձր գնաճը ներդրողների մոտ խթան է ստեղծում զարգացող երկրներից իրենց գումարները դուրս բերելու համար, քանի որ բարձր գնաճը նշանակում է նաև բարձր տոկոսային եկամուտներ: Դա տարածվում է նաև Հայաստանի վրա (մասնավորապես՝ ոչ ռեզիդենտների ավանդների և երկրի արտարժութային պարտատոմսերի վրա)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.