Սաղաթելյան․ Վստահ չեմ, որ ժողովուրդն ամբողջությամբ տեղյակ է, թե ինչ է կատարվում
Եթե դու պատրաստ չես պաշտպանել քո հայրենիքը ու ամեն ինչ անում ես ժողովրդին ու բանակը բարոյալքելու համար, ուրեմն պետք է պատրաստ լինես թշնամուն դիմավորես Երևանում: Այս մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Օրվա իշխանության վարած քաղաքականության հետևանքով թուրքը Ջերմուկում է, ինչը չէինք կարող պատկերացնել նույնիսկ մի քանի ամիս առաջ: Այս վտանգը պետք է հասցնենք ժողովրդին ու ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, եթե այս օրհասական վիճակում մենք չկարողանանք դա անել, մենք կորցնելու ենք մեր պետականությունը, սա չափազանցություն չէ: Ու Նիկոլը խաղաղության օրակարգով փորձելու է բթացնել հասարակությանը, ասելու է` ճար չկա, հնարավորություն չկա, Արցախը տանք, որ Հայաստանը պահենք, հետո կասեն Սյունիքը տանք, որ Վայոց Ձորը պահենք, Վարդենիսը տանք, որ Կոտայքը պահենք, մինչև Երևան: Սա է իրականությունը: Ես վստահ չեմ, որ ժողովուրդն ամբողջությամբ տեղյակ է, թե ինչ է կատարվում ու ոտքի չի ելնում»,- ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով` այս պահին հասարակության մեջ կա լուրջ բանաձև` Արևմուտք, թ Ռուսաստան, սակայն չկա բանավեճ, թե մենք ինքներս ոնց ենք մեզ պաշտպանելու, ու դրանից հետո հասկանանք, թե անվտանգության շահերը որ երկրի հետ են համընկնում և ըստ դրա հարաբերություններ կառուցենք:
«Եթե մենք չենք պաշտպանում մեր հայրենիքը, որևէ մեկը մեր փոխարեն դա չի անելու: Չկա աշխարհում նման պետություն, որի իշխանությունը պատրաստ չէ կազմակերպել իր երկրի պաշտպանությունը, բայց ինչ-որ մեկը դա պետք է իր փոխարեն անի: Նիկոլն իր քաղաքականությամբ բերել, հասցրել է մի իրավիճակի, երբ որ ասում են ընդդիմադիրներին կտանենք բանակ, զորահավաքի ու դրանով սպառնում են, բանակում ծառայելը, հայրենիքը պաշտպանելը դարձրել են պատիժ: Քո զինվորը չի կարող լիարժեք պահպանի սահմանները, երբ որ գիտի` իր թիկունքում դավաճաններ են»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանը առաջիկայում հայտարարելու է, որ Ռուսաստանը, Իրանը, Արևմուտքը չեն օգնում, պետք է Արցախը հանձնեն, որ Հայաստանը պահեն. «Մենք պետք է հենց սա կանխենք, և ռեսուրս կա, և դաշնակիցներ կան և բոլոր հնարավորությունները»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.