Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԵՑԵԼ, ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՍԱԾԸ ՍՐԻԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը չի կարող կախվածության մեջ դրվել Ադրբեջանի նմանատիպ պահանջից: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:
«Ալեն Սիմոնյանը մի քանի հայտարարություն է արել, որոնց պետք է անպայման անդրադառնալ: Նա ասել, որ խաղաղության պայմանագրում չպետք է որևէ հիշատակում լինի Արցախի մասին, դա կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել Ադրբեջանի մոտ: Այսինքն ըստ նրա, եթե մենք ազգերի ինքորոշման հիման վրա Արցախի հարցը պնդում ենք, որ այն մտնի այսպես կոչված հայ-ադրբեջանական որևէ փաստաթղթի մեջ, Ադրբեջանը նույն բանը պետք է անի մեր հանդեպ, էդ որտե՞ղի ադրբեջանցիներն են երբևէ ինքնորոշվելու խնդիր դրել, Հայաստանի տարածքում ադրբեջանցիները որտե՞ղ են պատմական հայրենիք ունեցել, իր ասած խորքի մեջ կա սրիկայություն, ստորություն և անբարոյականություն: Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը չի կարող կախվածության մեջ դրվել Ադրբեջանի նմանատիպ պահանջից: Նիկոլը, Ալենը և մյուսները այնքան են լեզու դրել Ալիևի բերանը,որ նա բաց տեքստով ասում է` Արցախի հայերը պետք է ունենան նույն իրավունքները ու ազատությունները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները: Ադրնեջանը անգամ չի կարող ապահովել իր «էթնիկ» ծագումով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ոչ մի կերպ, ուր մնաց մյուս ազգերի իրավունքներն ու ազատությունները»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵՄ մոնիթորինգային առաքելությունը որևէ ագրեսիա Հարավսլավիայում չի կանխել, այլ միայն արձանագրել են կատարվածը:
«Ամբողջ աշխարհը, այդ թվում եվրապական երկրները գիտեն, որ Ադրբեջանն է հարձակվել մեզ, բա ինչու են սանկցիաներ չեն ընդունվում, թեկուզ ամենապրիմիտի ու պարզունակ: Բոլորը գիտեն, որ դուք այսօր ադբեջանական գազից ավելի շատ եք կախված, քան գալիք ընտրություններում հայերի ձայներից: Սիրելի հայեր, հելեք ձեր բոլոր կուսակցություններին դուք էլ թափ տվեք, մի թողեք միայն Երևանի վրա»,-ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: