Փաշինյան․ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառության մեջ է։
«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,-գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ամեն օր պատրաստ է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապ ապահովել, բայց Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորությունից։
«ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան՝ հենց այսօր։ Նախորդ տարվանից մենք ունենք սահմանապահ ու մաքսային կետ, մենք Ադրբեջանին ասել ենք՝ ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել ու կապ հաստատել Նախիջևանի հետ», - ասել էր վարչապետը։
Օգոստոսի 18-ին, արդեն, ԱԱԾ-ն շրջանառության մեջ դրեց նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:
Ակնկալվող արդյունքը Հայաստանում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 09:32
Нежелание властей Армении выполнить требования международного арбитража и отказаться от шагов по переводу ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) под госконтроль станут тревожным знаком для инвесторов и запустит несколько новых исков против Еревана, считают эксперты.
-
2025-07-26 09:26
Армянский стартап Denovo Sciences в сентябре начнет проект с Корнеллским университетом в США. Об этом заявил Sputnik Армения директор по интеграции экосистем венчурного фонда Alchemist Doha Маджед Лабабиди на полях инновационного форума Sevan Startup Summit 2025.
-
2025-07-26 09:25
Число компаний-экспортеров цветов в Россию из Армении увеличилось до 14, сообщает Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении.
-
2025-07-26 09:23
Россия запросила заседание Совета Безопасности ООН по Украине на 31 июля. Об этом сообщил первый зампостпреда РФ при ООН Дмитрий Полянский.