Սաղաթելյան․ Չավուշօղլուն հրահանգը տալիս է, ՀՀ իշխանությունները անում են
Թուրքիայի պահանջն է Սփյուռքի հետ կապը խզելը: Այս մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Հայտնի լայվում Նիկոլն ասում էր՝ ինձ պետք չի Սփյուռքի ավանդական որևէ կառույց, ես Սփյուռքի հետ կշփվեմ ուղիղ: Ընդամենը 4 օր առաջ Չավուշօղլուն հայտարարեց, որ Ֆրանսիայի հայկական Սփյուռքի դեմ պետք է հակընդդեմ գործողություններ անել, պատժել: Պարզ է, չէ՞ ինչու Նիկոլ Փաշինյանն արգելեց Ֆրանսիայի ամենահայտնի ազգային գործիչներից մեկի՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան: Չավուշօղլուն հրահանգը տալիս է, սրանք անում են: Հիմա ես կարո՞ղ եմ ասել, որ ինքը դավաճան է: Թուրքիայի պահանջն է Սփյուռքի հետ կապը խզելը: հետևաբար Սփյուռքը պետք է ոտքի կանգնի, չպետք է մտնի հուսալքվելու, հուսահատվելու, պետությունից հեռանալու օրակարգի մեջ:
Հեսա Հայաստան-Սփյուռք գագաթնաժողով են անում, ճոռոմ ելույթներ են ունենալու, խոսքեր են ասելու: Սուտ են ասում: Իրենց իրենց ամենօրյա գործունեությամբ քայքայում են Սփյուռքը՝ հայկական խոշոր լոբբիստական կառույցները, Հայ Դատի գրասենյակները:
Դասական կառույցի կողքին ձևավորվել է նաև վերջին տարիներին հայաստանցիներից կազմված Սփյուռքը: Սա ևս լուրջ ուժ է, որը փորձում են ծաեռայեցնել իրենց նեղ, կուսակցական, քաղաքական շահերին»,-հայտարարեց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.