Ռուբեն Վարդանյան․ Մինչև ամսվա վերջ վերջնական որոշում կկայացնեմ
Սեպտեմբերի 14-16-ը Վենետիկում կայացած՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, պատասխանելով ՍիվիլՆեթի հարցերին, անդրադարձավ Արցախի պետնախարարի պաշտոնն ստաննձնելու առաջարկին և իր որոշմանը։
«Ինձ համար շատ կարևոր է ոչ միայն առաջարկը պաշտոն զբաղեցնելու, այլև իրավիճակը հասկանալն ու հասարակության պատրաստությունն այն փոփոխություններին և խնդիրներին, որոնք պետք է լուծենք միասին։ Ես շատ շնորհակալ եմ, որ նախագահը հավատում է, որ իմ աջակցությունը և մասնակցությունը կառավարության մեջ կօգնի փոխել իրավիճակը։ Բայց միևնույն ժամանակ ես վստահ եմ, որ այդ որոշումը պիտի կայացվի նաև հասարակության կողմից։
Տարբեր սերունդների, տարբեր մասնագիտությունների տեր, Արցախի քաղաքական դաշտում ընդգրկված կամ չընդգրկված մարդիկ պետք է որոշեն, որ մենք միասին փորձում ենք փոխել այս ճգնաժամային իրավիճակը։Ինձ համար պատասխանը դրանից է գալիս, ես ուզում եմ վստահ լինել, որ, դառնալով Արցախի ապագայի հետ կապված հարցերում պատասխանատու, թիմի մյուս անդամների հետ միասին կկարողանանք անել այն, ինչ մեզ համար շատ կարևոր է։ Առաջինը համխմբվելն է, ասելը, որ մենք ունենք ճգնաժամ, որը մրցելու և իրար մեջ պայքարելու ժամանակ չի թողնի»,- ասաց Վարդանյանը։
Գործարարն ասաց, որ Արցախ տեղափոխվելու իր որոշումը չի փոխվելու՝ անկախ նրանից՝ կընդունի պաշտոնը, թե ոչ։
«Այդ կողմից ես վստահ եմ, որ ամեն ձևով աջակցելու եմ Արցախի անվտանգությանը, Արցախի անկախությանն ու Արցախի ապագայի հետ կապված ծրագրերի իրականացմանը։ Երկորդը՝ ինձ ժամանակ է պետք։ Ես հիմա պետք է մի քանի կարևոր գործ վերջացնեմ։ Մոտ տասնութ ընկերության անդամ կամ մասնակից եմ, և եթե որոշեմ դառնալ պետական գործիչ, պետք է դուրս գամ այդ ընկերություններից, դա էլ է ժամանակ պահանջում։ Մենք պայմանավորվել ենք նախագահի հետ մինչև ամսվա վերջ լուծել հարցերը և հասկանալ իրավիճակն ու վերջնական որոշում կայացնել։ Ցավոք սրտի, մարդիկ լսում են, որ սա Սարդարապատ է, որ մենք ունենք ճգնաժամ, որ մեզ մնացել է ինը հարյուր երեսունյոթ օր, կա՛մ հարցերը լուծում ենք, կա՛մ չենք լուծում, բայց շարունակում են խոսել պաշտոնի, լիազորության մասին և տարբեր սպեկուլյացիաներ են անում, քննարկում են իրավիճակը առանց ընկալելու, որ եթե ունենք Սարդարապատ, եթե ունենք ճգնաժամ, հարցն իմ լիազորությունները չեն, հարցն այն է, որ ամբողջ կառավարության աշխատանքի մոտեցումը, որոշումների ձևաչափը լինելու է ուրիշ։ Այս ճգնաժամի ժամանակ այլ կերպ ապրելու պատրա՞ստ ենք, թե՞ պատրաստ չենք։ Դա է գլխավոր հարցը։ Կա՛մ մենք բոլորս միանալու ենք ու փորձելու ենք փրկել Արցախը, ոչ թե որ մարդիկ ուղղակի գոյություն պահպանեն, այլ ապրեն ու վստահ լինեն և զգան անվտանգություն, կա՛մ մենք ունենալու ենք այն, ինչ ունենալու ենք»,- նշեց Վարդանյանը։
Նրա համոզմամբ՝ Արցախում պահանջվելու են տնտեսական և սոցիալական փոփոխություններ։ Կառվարման և որոշումներ կայացնելու ընդհանուր մոտեցումը պետք է փոխվի։
«Սա ճգնաժամ է, և ճգնաժամի ժամանակ այլ օրենքներ են գործում»,- եզրափակեց գործարարը։
Civilnet.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 09:08
На оборонной выставке в Стамбуле азербайджанские инженеры и производители представили целую линейку оружия и техники, которую разрабатывали в тесной связке с турецкими компаниями, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-28 09:08
После начала войны в Украине в 2022 году лидеры Европейского союза сделали ставку на Азербайджан как партнера в области энергетики, чтобы уменьшить зависимость от российского газа, пишет Русская служба ВВС. Критики говорят, что результатом стали масштабные репрессии в Азербайджане, а ЕС предал свои принципы, не решив проблем с газом.
-
2025-07-28 08:39
США и Европейский союз достигли договоренности по новой торговой сделке, в рамках которой будет установлена единая ставка пошлин на уровне 15%. Об этом заявил президент США Дональд Трамп по итогам встречи с председателем Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-28 08:37
Прихожане армянской епархии Армянской Апостольской Церкви в Москве выразили поддержку Католикосу Всех армян Гарегину II на фоне обострившегося противостояния между Церковью и властями Армении. Об этом сообщает Telegram-канал "Армянская церковь Москвы".