Последние новости

Չավուշօղլուն ասել է, որ պատրաստ է հանդիպել Արարատ Միրզոյանի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում կայացած ասուլիսում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն բանակցությունների կոնկրետ ժամկետ դեռ նշանակված չէ։

Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ վարել երկու երկրներում։

«Ինչպես արդեն ասել եմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետ այդ հանդիպումները կանցկացվեն կա՛մ Թուրքիայի, կա՛մ Հայաստանի տարածքում»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը` շեշտելով, որ թուրքական կողմը միշտ պատրաստ է նման հանդիպման։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ երկու նախարարների հանդիպում տեղի է ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, որստի իրենք որևէ խնդիր չեն տեսնում այդ ֆորմատով շփումները շարունակելու համար։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ