Դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել են
ԲԴԽ-ն այս պահին քննարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու կալանավորելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ։
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,- հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ ԲԴԽ-ից ևս հաստատեցին, որ միջնորդություն է ստացվել, սակայն զերծ մնացին մանրամասնել, թե ում է վերաբերում այն և ինչ բովանդակության է։
«Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն»,- նշեցին ԲԴԽ-ից՝ զերծ մնալով մանրամասնել ոչ միջնորդության բովանդակության և ոչ էլ դատավորին անհատականացնող տվյալները։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործով կաշառք ստանալուն։ Մեր տեղեկություններով՝ ձերբակալվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 13:30
Муссируемые в Сети слухи о том, что азербайджанцы якобы захватили новую армянскую позицию и продвинулись вперед, не соответствуют действительности. Об этом "ФактИнфо" сообщил пресс-секретарь ,министерства обороны Армении Арам Торосян.
-
2025-07-28 13:28
Экономическая активность в Армении увеличилась на 6,3% г/г в январе-июне 2025 года за счет сферы услуг (+9,8%), торговли (+3,9%) и строительства (+18,5%). Об этом сообщается в телеграм-канале (https://t.me/eabr_bank/982) Евразийского банка развития.
-
2025-07-28 13:27
Министр образования, науки, культуры и спорта РА Жанна Андреасян приняла посла Франции в РА Оливье Декотиньи. Во встрече также принял участие заместитель министра образования, науки, культуры и спорта Артур Мартиросян.
-
2025-07-28 13:26
Представитель Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) посетит Иран в ближайшие две недели, в ходе его визита будут обсуждаться технические аспекты сотрудничества агентства и Тегерана. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.