Դատախազը դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ձերբակալելու համար ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։ Այս մասին տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազիր օգնական Լուսինե Մարտիրոսյանը։
Այս միջնորդությամբ դատախազությունը փորձում է ստանալ ԲԴԽ–ի համաձայնությունը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու համար։
«Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,–ասացին դատախազությունից:
Դատախազությունից նաև հայտնեցին, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը ևս փոխկապակցված է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստերի հետ:
Միաժամանակ նշվում է, որ փաստաբան Էրիկ Ալեքսայնանին ձերբակալելու մասին վարույթ իրականացնող մարմինը, օրենքի համաձայն, տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին:
Ինչպես արդեն հայտնել ենք, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ձերբակալելու լուրն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էր ՓՊ մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։
ԲԴԽ–ի մեր աղբյուրի հաաստմամբ, ԲԴԽ–ում այս պահին քննարկվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին վերաբերյալ միջնորդությունը բավարարելու հարցը։
Նշենք, որ մամուլի տեղեկություններով, փաստաբանի ու դատավորի մեղադրանքը վերաբերում է «օրենքով գողի» նկատմամբ հարուցված քրեական գործով կաշառք ստանալու հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.