Սարսափելի է. Շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ջերմուկ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քառօրյա աշխատանքային այցով Հայաստան այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորները հոկտեմբերի 16-ին այցելել են Ջերմուկ, որը սեպտեմբերի 13-ին գնդակոծվել էր ադրբեջանական զինուժի կողմից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։
«Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ են ադրբեջանցիներն արել Ջերմուկում: Նրանք օգտագործել են այս խաղաղ վայրը՝ ժողովրդի մեջ ահաբեկչություն տարածելու համար: Ինձ համար սարսափելի է այս ամենը տեսնելը»,- ասել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը:
«Ադրբեջանցիները, կիրառելով տարբեր տրամաչափի և հեռավորության զենքեր, վնասել են առողջարանային քաղաքի ենթակառուցվածքները: Վնասվել են Ջերմուկի առողջարանը, հյուրատներ, ճանապարհներ: Հարվածներ են հասցվել նաև Կեչուտի գերեզմանատանը՝ այդ ձևով փորձելով նաև հոգեբանական ազդեցություն գործել տեղի բնակչության վրա: Հակառակորդը կիրառել է նաև կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով»,- հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:
Ըստ աղբյուրի՝ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր Միշել Մատերն այցի ընթացքում նշել է. «Ժնևում ընդունել ենք բանաձև, որտեղ դատապարտել ենք սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան: Սա առաջին մակարդակն է: Այժմ մենք պետք է առաջ գնանք՝ Դաշնային ժողով. սա կարևոր է: Սա վերաբերում է ոչ միայն Շվեյցարիային, այլև՝ ամբողջ Եվրոպային, քանի որ մենք ունենք նույն արժեքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և միջազգային իրավունք»:
Նշվում է, որ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը կարևորել է այն հանգամանքը, որ իրենք Ջերմուկում են դեպքերից շատ կարճ ժամանակ անց: Նրա խոսքով՝ իրենք կանգնած են ոչ միայն խորհրդարանական գործընկերների, այլ նաև՝ հայ ժողովրդի կողքին:
ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի խոսքով՝ առանձնապես տուժել են քաղաքային լանդշաֆտն ու անտառածածկը: Նա հավելել է, որ, չնայած իրավիճակին, կարողանում են իրականացնել վերականգնողական աշխատանքներ:
Շվեյցարացի պատգամավորները կարևորել են տեղի ունեցածը սեփական աչքերով տեսնելն ու այդ ամենի մասին տեղեկատվությունը գործընկերներին փոխանցելը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.