Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ «ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆՑԱԿԵՏԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ԿԲԵՐԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆԸ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանի դեմ տեղի ունեցած սեպտեմբերյան հարձակումից հետո, Ադրբեջանը որպես նախապայման կրկին ակտիվացրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։
Ընդ որում՝ նաև Թուրքիայի ԱԳ նախարարի շուրթերով հայտարարում, թե «Լաչինի և Զանգեզուրի միջանցքները պետք է ունենան նույն կարգավիճակը»։
Ավելի վաղ սրա մասին հայտարարում էր Ադրբեջանի նախագահը, բայց այս փուլում այն, կարծես, առավել սուր է դրված։
Ի՞նչ է սա նշանակում։ Խնդիրը հետևյալն է, Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են ադրբեջանական անցակետ և հսկողություն սահմանել Հայաստանն Արցախին կապող «Լաչինի միջանցքում»։
Ճիշտ է՝ այն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և չի նախատեսում ադրբեջանական անցակետերի տեղակայում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հայտարարությունն Ադրբեջանն ըստ սեփական պատկերացումների է կիրառում, ապա այս դեպքում խնդիրն ավելի է բարդանում։
Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ/հսկողության սահմանումը։
Անցակետի հնարավոր տեղակայումը միանշանակ կբերի Արցախի հայաթափմանը, որովհետև շատերի համար՝ Արցախում և Հայաստանում, այդ հատվածով անցնելը լուրջ անվտանգային սպառնալիք կդառնա։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ ճանապարհի նկատմամբ ադրբեջանական հսկողությունը կբերի ցանկացած իրավիճակում ճանապարհի փակման վտանգ։
Կարծում եմ՝ Ադրբեջանը ՀՀ իշխանությանը ոչ թե ընտրության առաջ է կանգնեցրել՝ ՀՀ-ի տարածքով միջանցքի գոյության վերաբերյալ համաձայնություն կամ ՀՀ-ն Արցախի հետ կապող ճանապարհին անցակետի տեղակայում, այլ իրականում առաջնորդվում է և՛ և՛ սկզբունքով՝ ուղղակի ժամանակի հարց է։
Ո՞վ լիներ, որ չօգտվեր ՀՀ-ում հաստատված ռեժիմի գոյությունից և չփորձեր ստանալ առավելագույնը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 09:21
Президент Азербайджана Ильхам Алиев на медиа-форуме в арцахском Шуши заявил, что Ереван и Баку очень близки к подписанию мирного договора, вновь затронув вопрос условий, при выполнении которых он может быть подписан, передает «Арменпресс».
-
2025-07-21 09:19
Экс-глава МИД Армении Вардан Осканян предлагает создать структуру, которая будет привлекать внимание международного сообщества к политическим заключенным.
-
2025-07-21 09:16
Всеармянский совет по защите Армянской Апостольской церкви выступил с заявлением, в котором решительно осудил публикацию премьер-министра Армении Никола Пашиняна в Facebook от 19 июля, цель которой — в очередной раз дискредитировать высшее духовенство Армянской Апостольской Святой Церкви и посеять недоверие и ненависть в обществе.
-
2025-07-21 09:14
Что делает Никол Пашинян в связи с Армянской Апостольской церковью? Во-первых, он в ежедневном, ежечасном режиме пишет статусы и держит «горячей» тему для своего электората, затем, как я предполагаю, на следующей неделе появятся какие-то сфабрикованные дела, связанные с архиепископом Микаэлом и архиепископом Багратом, затем он, по всей вероятности, представит какие-то сфабрикованные дела, связанные с какими-то коррупционными сделками церкви, и однажды вечером через свои медиа, так сказать, «сольет» все, что имеет под рукой, так называемые компроматы.