ԲԴԽ նախագահն ու Ռուսաստանի դեսպանը քննարկել են ՌԴ քաղաքացիների խնդիրները
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ինչպես հայտնում են ԲԴԽ–ից, Անդրեասյանը ռուսաստանցի դիվանագետին է ներկայացրել դատական համակարգի ներկայիս վիճակն ու նախատեսվող բարեփոխումները։
Դեսպանը բարձր է գնահատել համագործակցությունը Կարեն Անդրեասյանի հետ որպես արդարդատության նախարար և համոզմունք հատնել, որ նոր կարգավիճակում էլ ավելի արդյունավետ կլինի համագործակցությունը վերջինիս և ռուս գործընկերների միջև։
Սերգեյ Կոպիրկինը կարևորել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացը՝ հատկապես համակարգի թվայնացումը, որի մեկնարկն արդեն տրված է։
Քննարկման առարկա են դարձել հատկապես վերջին շրջանում Հայաստանում գործարարությամբ զբաղվող մեծ թվով ՌԴ քաղաքացիների հիմնախնդիրները, որոնք հաճախ գործ են ունենում դատական համակարգի տարբեր ատյանների հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.