Последние новости

Ադրբեջանը կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ թույլ չի տալիս հանել վիրավոր զինվորներին

Ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանից, ով վիրավորվել էր սեպտեմբերի 13-ին՝ ադրբեջանական հարձակումը հետ մղելու ժամանակ, մինչև հիմա լուր չկա: Ավելի քան մեկ ամիս է՝ ադրբեջանական ստորաբաժանումները թույլ չեն տալիս, որ Կարմիր խաչն անգամ մտնի Ադրբեջանի կողմից զավթված իր կողմից զավթված հայկական տարածք ու հանի վիրավոր զինծառայողին:

«Որևէ նորություն չկա, հարազատներն անորոշության մեջ են: ՊՆ-ն ասում է, որ բանակցություններ են ընթանում: Ադրբեջանը թույլ չի տալիս, որ մտնեն, հանեն վիրավորին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Լուսագյուղի վարչական ղեկավար Սարիբեկ Կարապետյանը:

Նշենք, որ Վահե Թորոսյանի հարազատները նրա հետ վերջին անգամ հեռախոսային կապով խոսել էին սեպտեմբերի 15-ին: Այդ ժամանակ Վահեն երեք տեղից վիրավոր էր՝ ոտքից, ուսից, գլխից։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ