Последние новости

ՀՀԿ․ Տվյալ վայրագությունն ուղղակիորեն շաղկապված է Ղազարյանի հասարակական-քաղաքական գործունեության հետ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Էդգար Ղազարյանի նկատմամբ այսօր տեղի ունեցած բռնության առիթով։

ՀՀԿ տարածած հայտարարության մեջ նաև նշված է. «Խորապես համոզված ենք, որ տվյալ վայրագությունն ուղղակիորեն շաղկապված է Էդգար Ղազարյանի հասարակական-քաղաքական գործունեության հետ։

Այն ազատ խոսքը լռեցնելու, քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, երկրում վախի մթնոլորտ սերմանելու ցինիկ, բայց ապարդյուն փորձ է։

Հայաստանի գործող վարչախմբից պահանջում ենք անհապաղ բացահայտել այդ հանցագործությունն ու օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչ միայն իրագործողներին, այլև կազմակերպիչներին և պատվիրատուներին։

Էդգար Ղազարյանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իր տան շքամուտքի առաջ ծեծի է ենթարկվել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Իրեն անծանոթ երկու մարդ հարձակվել են և ծեծել։ էդգար Ղազարյանը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ