ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր
ԱՄՆ կոնգրեսականները դեմ են ներխուժմանն ու պահանջում են, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր։ Այսօր Երևանում նման հայտարարություն արեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը։
«Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ–ն դեր ունի խաղալու այստեղ` այս երկարատև հակամարտությանը կարգավորված լուծում տալու համար»,– հայտարարեց կոնգրեսականը այսօր ՀՀ ԱԺ–ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով Ադրբեջանին ԱՄՆ–ի տրամադրած ռազմական օգնությանը` Դեյվիդ Փրայսը հայտարարեց` Հայաստանը կարող է վստահ լինել, որ այդ օգնությունը չի կիրառվելու իր դեմ։
«Մենք ուսումնասիրել ենք մեր օգնությունը ադրբեջանին ու համոզվել ենք նրանում, որ այդ օգնությունը երբեք չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»,–ասաց կոնգրեսականը։
Դեյվիդ Փրայսն ընդգծեց Մինսկի խմբի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ու վստահեցրեց, որ ԱՄՆ–ն պատրաստ է ներգրավվել բազմակողմանի բանակցություններում։
«Մենք չենք ուզում, որ որևէ երկիր ստանձնի իր կողմից նախօրոք կանխորոշված դերը։ Մենք կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա»,– նշեց նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.