Freedom House-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Countering the Authoritarian Overhaul of the Internet» վերնագրով տարեկան զեկույցը, որում Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին:
Ըստ զեկույցի՝ ընդգրկում է 2021թ․ հունիսի 1-ից 2022 թ․ մայիսի 31-ը, Հայաստանը ստացել է 74 միավոր, նախորդ տարվա 71 միավորի փոխարեն::
Հրապարակված զեկույցում Հայաստանի բաժնում ասվում է.
«Առցանց տեղեկատվական լանդշաֆտը Հայաստանում բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և լի է ապատեղեկատվությամբ: Որոշ առցանց լրատվական ընկերություններում լրագրողներին չի թույլատրվում շեղվել իրենց գործատուների խմբագրական քաղաքականությունից, որոնք որոշ դեպքերում կապված են քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ:
Վարչապետ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հակասությունների տեղիք է տվել՝ կապված «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր լինելու հետ։ 2018 թվականին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հակոբյանը խոստացել էր, որ ինքը և իր աշխատակազմը «կքննադատեն բոլորին»: Այնուամենայնիվ, որոշ դիտորդներ նշում են, որ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր, «Հայկական ժամանակ»-ին «կասկածելիորեն մեծ քանակությամբ» արտակարգ իրավիճակներին վերաբերող տեղեկատվությունների արտոնյալ հասանելիություն է տրվել:
Չնայած այս մտահոգություններին, որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Փաշինյանի օրոք ոչ իրավաչափ քաղաքական ազդեցությունը առցանց տեղեկատվական դաշտի վրա ավելի քիչ է տարածված:
Դիտարկման ժամանակահատվածում համացանցում ապատեղեկատվություն է տարածվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին կամ դրա հետ կապված: Օրինակ, Ուկրաինա ներխուժումից հետո ռուսական պետական լրատվամիջոցները և բլոգերները պնդում էին, որ Հայաստանի կառավարությունն աջակցել է ռուսական ներխուժմանը Ուկրաինա, ինչը ճիշտ չէ:
Կառավարության պաշտոնյաները և հայկական քաղաքական կուսակցությունները պնդում են, որ երկրում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող լաբորատորիաները կենսաբանական զենք են արտադրում՝ կրկնելով Ուկրաինայում նմանատիպ օբյեկտների մասին արված պնդումները: 2022 թվականի հունիսին, լուսաբանումից հետո, Ազգային քրիստոնեական կուսակցությունը (Զարթոնք) ցույց է կազմակերպել ընդդեմ այդ լաբորատորիաների ենթադրյալ ներկայության»:
Զեկույցում նաև ասվում է, որ Հայաստանի տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության խմբերը համատեղ դատապարտեցին և համոզեցին կառավարությանը՝ չեղյալ համարել ծանր վիրավորանքի մասին հոդվածը քրեական օրենսգրքում՝ ընդունված 2021թ. հուլիսին:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: