Последние новости

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Որտեղի՞ց են աճում սողացող բռնազավթման ոտքերը

4 տարի առաջ (2018թ. հոկտեմբերի 25-ին) ժամանելով Երևան՝ այն ժամանակ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց. «Եթե կանխատեսումներն իրականանան և Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա նա շատ ուժեղ մանդատ կստանա և այնպիսի դիրքերում կլինի, որ կկարողանա մի շարք կարևոր քայլեր կատարել: Վճռական քայլեր ձեռնարկելու համար ամենալավ ժամանակահատվածն ընտրություններից անմիջապես հետո է»։ Խոսքը դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին էր։

Իր թուրքամետ հայացքներով հայտնի ամերիկյան քաղաքական գործչի այցը հետևանքն էր սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում (ԱՊՀ գլխավոր ասամբլեայի շրջանակներում) Փաշինյանի և Ալիևի բանակցությունների: Իսկ բանակցությունների գլխավոր արդյունքը դարձավ «Չկրակե՛լ» հրամանը։ 2022թ.սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո Հայաստանը դիրքային պատերազմի վիճակում է։ Դրա հիմքերը դրվեցին Դուշանբեում, հաստատվեցին Բոլթոնի այցով, շարունակվեցին 44-օրյա պայմանավորված պատերազմի արդյունքներով Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի հանձնմամբ և այնուհետ 2021թ.մայիսի 12-ից ինքնիշխան Հայաստանի տարածքի պայմանավորված բռնազավթմամբ։ Հայտնի է, որ 2021թ. մայիսի 12-ին նույնպես հայկական ստորաբաժանումներին տրվել է «Չկրակե՛լ» հրաման։ Այդ հրամանն արձակողը նույն այն մարդն էր, որը չկրակելու հրաման էր տվել Դուշանբեի վերելակում Ալիևի հետ բանակցություններից հետո։

Ներկայիս իրավիճակն անմիջական հետևանք է այն ամենի, ինչ կատարվում էր Հայաստանում Դուշանբեի բանակցություններից և Բոլթոնի այցից հետո։ «Առաջին անգամ մենք առևերեսվել ենք ՉԿՐԱԿԵԼ հրամանին 2018 թվականին Դուշանբեում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, երբ Ալիևը հայտարարվեց կիրթ ու կառուցողական, իսկ կողմերին տրվեց նշյալ հրամանը»,- գրել էր իր ֆեյսբուքյան էջում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքերով՝ հրամանին հետևեց անհիմն լավատեսությունը «աննախադեպ հանգիստ սահմանների» վերաբերյալ: Այդ ժամանակ էր, որ հնչեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի նախազգուշացումը, որ սահմանին կրակոցների բացակայության համար ստիպված ենք լինելու գին վճարել։ Այդ գինը վճարում ենք առ այսօր։ Մինչ հայկական կողմը զբաղվում էր քարոզչությամբ և ինքնագովերգմամբ, Ադրբեջանը օգտագործեց սահմանի վրա տիրող դադարը շփման գծում շինարարական լայնածավալ աշխատանքներ անցկացնելու համար, ինչը ՀՀ նախկին ղեկավարների օրոք հնարավոր չէր։ Արդյունքում էապես ամրապնդվեց հենահարթակը 2020 թվականի 44-օրյա ագրեսիայի համար։

ԶԼՄ-ների հաշվարկներով, Փաշինյանի պաշտոնավարման առաջին 1,5 տարիների ընթացքում Նախիջևանի հատվածում 11 հազար հեկտար տարածք է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ՝ առանց գեթ մեկ կրակոցի, և դա նույնպես Նիկոլի վարած վերելակային դիվանագիտության հետևանքն էր։ Դա ձեզ համար 800 հա չէ (ավելի ուշ պարզվեց, որ թիվը ուռճացված է, և խոսքը 400 հա-ի մասին է), որ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո անցել է հակառակորդին, ինչի համար երկար ժամանակ քննադատում էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. խոսքը, կրկնեմ, 11 հազար հա-ի մասին է։

Սեպտեմբերի 13-ի 3-օրյա ագրեսիայից հետո փորձագետները կանխատեսում են, որ հարվածներ կհասցվեն Նախիջևանի կողմից, որտեղ ներկայումս ադրբեջանական զորքերի հետ միասին գտնվում են թուրքական ռազմական ստորաբաժանումները: Այդ կերպ վերելակային բանակցություններին հաջորդած «Չկրակե՛լ» առաջին հրամանը բարենպաստ պայմաններ ստեղծեց Արցախի Հանրապետության դեմ 2020թ. 44-օրյա ագրեսիայի համար և ամրապնդեց հակառակորդի դիրքերը Նախիջևանում։

Երկրորդ հրամանը

Երկրորդ անգամ «Չկրակե՛լ» հրամանը տրվեց 2021թ. մայիսի 12-ին, երբ ադրբեջանցիների զինված ստորաբաժանումները անարգել հատեցին սահմանը Սյունիքի Սև լճի հատվածում։ Մինչ այդ ստորաբաժանումները դիրքավորվում էին Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում, Փաշինյանն ու բարձրաստիճան զինվորականները որպես իրենց արժանիք էին ներկայացնում այն, որ զավթիչները չեն կրակում։

Սկզբում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում էր, թե ադրբեջանցիները մոլորվել են, իսկ Փաշինյանը դիվերսիա էր անվանում բռնազավթումը։ Այսօր արդեն ակնհայտ է, որ ՀՀ քաղաքական և ռազմական ղեկավարությանը նախապես հայտնի էր բռնազավթման մասին, ուստի ոչ ոք չէր խանգարում զավթիչներին GPS-ով չափումներ կատարել և Շուռնուխում իրենց տներից վտարել հայերին, որտեղ չափումների միջոցով գծած սահմանն անցել է բնակիչ Ստյոպա Մովսիսյանի անասնագոմի միջով։

Մայիսյան ներխուժումից հետո մի քանի շաբաթ շարունակ լուրեր էին շրջում, որ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև ձեռնամարտեր են ընթանում։ Մայիսի 12-ի բռնազավթումը տեղի ունեցավ, երբ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր (այժմ ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան), որն այդ պաշտոնում փոխարինել էր Դավիթ Տոնոյանին 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Հարությունյանի վրա է բռնազավթման համար պատասխանատվության մեծ բաժինը։ Որոշ ժամանակ անց պաշտպանության նախարար նշանակվեց Արշակ Կարապետյանը, որն անմիջապես հրահանգեց հայկական ստորաբաժանումներին անհապաղ կրակ բացել պետական սահմանը խախտողների վրա։

Փորձագետ Աբրահամյանն այդ կապակցությամբ անմիջապես հարց հրապարակեց. իսկ զավթիչների վրա չկրակելու ո՞ւմ հրամանն է գործել մինչ այդ։ Հարցը զուտ հռետորական էր, քանզի պայմանավորված բռնազավթումը ամբողջությամբ Փաշինյանի և Հարությունյանի խղճին է։ «Ոչ միայն մարտական հերթապահության, այլ նույնիսկ խաղաղ պայմաններում Երևանի կենտրոնում ՊՆ պահպանության տակ գտնվող տարածքներում ծառայություն իրականացնող անձինք գիտեն, թե որ իրավիճակում ինչպես պետք է գործել՝ դրանք բխում են համապատասխան կանոնագրքերից։ Այլ բան է, որ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, թուրքերի հետ բարեկամություն սկսած իշխանության համար օրենքներ, կանոնագրքեր, Սահմանադրություն գոյություն չունի»,- գրեց Աբրահամյանը։

Սողացող բռնազավթումը փոխարկվեց դիրքային պատերազմի

Հոկտեմբերի 13-ին զոհվեց մայոր Սարիբեկ Եղոյանը, սեպտեմբերի 13-ի լայնածավալ ագրեսիայից հետո հայ զինվորականների մահվան մասին հաղորդումներ ստացվում են պարբերաբար: Դիրքային պատերազմի սկիզբ պաշտոնապես ընդունված է համարել 2021թ. նոյեմբերի 16-ը, թեև հայկական կողմից զոհեր եղել են նաև դրանից առաջ։

Ադրբեջանցիները 2021թ. մայիսի 12-ից իրենց պահել են այնպես, ինչպեսև բնորոշ է զավթիչներին։ Փաշինյանն ու իր շրջապատը աչք էին փակում այն փաստի վրա, որ ադրբեջանցիները գնդակոծում են հայկական դիրքերը, սպանում ու առևանգում հայ զինվորներին, զբաղվում անասնագողությամբ, ծեծում հովիվներին, հրկիզում խոտհարքները, փակում խմելու ջրի աղբյուրները։ Իշխանությունը լռում էր. խոսում էր միայն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ինչի համար էլ դարձավ ռեժիմի հարձակումների թիրախ։

Այս ամենը շարունակվում է նաև այսօր. սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո հայկական կողմը ադրբեջանական դիրքերից մշտական գնդակոծության պատճառով չի կարողանում դուրս բերել զոհված հայ զինվորների մարմինները Սյունիքի Ներքին Հանդի հարակից կիրճից: Իսկ հիշո՞ւմ եք, թե ի՜նչ աղմուկ բարձրացրեց իշխանությունը, երբ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնեց, որ զավթիչները մի քանի կիլոմետր խորացել են Ներքին Հանդի ուղղությամբ...

Նոյեմբերի 16-ի դիրքային պատերազմի մասին ավելի մանրամասն կպատմենք իրադարձության տարելիցի օրվան մոտ, հաջորդ ամիս։ Կանդրադառնանք նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության հետ կապված որոշ հանգամանքների։ Իսկ այս խոսակցությունը նախաձեռնեցինք, որպեսզի կապող թել անցկացնենք 2018-ի իրադարձությունների և ներկա իրավիճակի միջև։ 2021թ.մայիսի 12-ին սկսված սողացող բռնազավթումը դիրքային պատերազմի փոխարկվեց Հայաստանի տարածքում, ինչը շարունակվում է նաև այսօր...

ԶԼՄ-ները քննարկում են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը հայկական կողմի մտավախությունների մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը կարող է օգտվել նրանից, որ սահմանազատում չի անցկացվել և նոր պատերազմ կսանձազերծի։ ԱԽ քարտուղարը «չի նկատում», որ այդ պատերազմն արդեն ընթանում է, և ռեժիմի պարագլուխն ի վիճակի չէ ստիպել Ալիևին դուրս բերել զորքերն ինքնիշխան Հայաստանի տարածքից։ Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի, ինչի մասին վկայում է հայկական կողմի «սահմանամերձ սադրանքների» մասին նրա հայտարարությունն Աստանայում։ Պաշտոնական Բաքուն նախապատրաստում է միջազգային հանրությանն այն մտքին, որ հաջորդ լայնածավալ պատերազմը պատասխան է լինելու այդ «սադրանքներին»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ