Ռուսաստանը չի սպառնացել և չի սպառնում Կիևին միջուկային զենքով
Ռուսաստանը չի սպառնացել և չի սպառնում Կիևին միջուկային զենքով, հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում ՌԴ պատվիրակության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Վորոնցովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինչպես հայտնի է, Բուդապեշտի հուշագիրն ընդունվել է ՄԶՉՊ-ին Ուկրաինայի՝ որպես միջուկային զենք չունեցող պետության միանալու կապակցությամբ։ Հուշագրի համաձայն՝ Ռուսաստանը վերահաստատել է իր հանձնառությունը Ուկրաինային՝ չօգտագործել միջուկային զենք կամ չսպառնալ այն օգտագործել ոչ միջուկային պետությունների դեմ։ Այդ պարտավորությունն անփոփոխ կերպով կատարվում է ամբողջությամբ»,- ասել է Վորոնցովը։
Նրա խոսքով, միևնույն ժամանակ լուրջ մտահոգություն են առաջացրել Կիևի հայտարարությունները Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակի վերանայման հնարավորության մասին, ինչը կնշանակի միջուկային զենք ձեռք բերելու փորձ՝ ի վնաս ՄԶՉՊ ռեժիմի։
«Հաշվի առնելով Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի երկրների կողմից միջուկային կանխարգելիչ հարվածների անհրաժեշտության մասին Կիևի վերջին հայտարարությունները, դա կրկնակի անթույլատրելի է և կտրականապես անընդունելի»,- ընդգծել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.