Последние новости

Փոլ Կրեկորյանն ընտրվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել Փոլ Կրեկորյանը, հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն իր թվիթերյան էջում:

Կրեկորյանը առաջին ամերիկահայն է, որ զբաղեցնում է այս պաշտոնը։

Նշենք, որ Լոս Անջելեսում քաղաքային խորհրդի նախագահը քաղաքապետը չէ։ Ի տարբերություն աշխարհի շատ քաղաքների, այստեղ այդ պաշտոնները տարբեր են (խորհրդի նախագահը քաղաքապետին փոխարինում է միայն նրա բացակայության ժամանակ)։

Լոս Անջելեսի քաղաքապետն է Էրիկ Գարսետին։ Նա ղեկավարում է քաղաքի գործադիր իշխանությունը, իսկ Փոլ Կրեկորյանը համակարգում է որոշումների ընդունումը։

Կրեկորյանը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ է ընտրվել 2009-ին։ Մինչ այդ նա Կալիֆորնիայի նահանգային ժողովի անդամ էր:

«Քաղաքն այժմ չի նշում, քաղաքը սգում է։ Այժմ մենք միասին աշխատում ենք, որ փորձենք հաղթահարել այն, ինչ մենք տեսանք վերջին շաբաթվա ընթացքում», - ասել է Կրեկորյանը իր ելույթում։

Նշենք, որ նրանից առաջ այս պաշտոնը զբաղեցնում էր Նուրի Մարտինեսը։ Վերջինս հրաժարական էր տվել, քանի որ համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ նա ռասիստական հայտարարություններ էր արել։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ