ՀԱՊԿ երկրները սպառազինության հարցում ընդհանուր մոտեցման համաձայնագրի նախագիծ են պատրաստել
ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը ռազմական տեխնիկայի ստանդարտացման համաձայնագրի նախագիծ է նախապատրաստել: Այս մասին հանձնաժողովի նիստի արդյունքներով լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել հանձնաժողովի 20-րդ նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները։
«Համաձայնագրի նախագիծը, որը մենք համաձայնեցրել ենք սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ստանդարտացման վերաբերյալ... բարդ փաստաթուղթ է, միջազգային պայմանագիրը ենթակա է վավերացման, ուստի մենք շատ ուշադիր ենք աշխատել դրա վրա։ Այսօր մեզ հաջողվեց վերջնականապես համաձայնեցնել այն, կներկայացնենք մեր պետությունների ղեկավարների քննարկմանը, նրանց հավանությանն ու ստորագրմանը»,- հայտարարել է Սեմերիկովը։
Նրա խոսքով` երբ ՀԱՊԿ երկրները վերլուծում էին սպառազինության և տեխնիկայի ստանդարտեցման, արտադրության, վերանորոգման, արդիականացման, շահագործման հետ կապված իրավիճակը, պարզվել է, որ տարբեր պետություններում ընդունված են «ընդհանուր առմամբ նույնատիպ (ստանդարտներ), բայց ստանդարտների, մոտեցումների որոշակի տարբերություններ կան»:
«Ինչ-որ տեղ դա կազմակերպված է տեխնիկական պայմանների հիման վրա, ինչ-որ տեղ` ստանդարտների հիման վրա, ուստի մենք ուսումնասիրել ենք այս իրավիճակը բոլոր պետություններում և եկել ընդհանուր հայտարարի։ Առաջնորդվելու ենք սպառազինության և տեխնիկայի հարցերում ընդհանուր մոտեցումներով ցանկացած օբյեկտի՝ ավիացիայի, զրահատանկային տեխնիկայի, կապի բոլոր ցիկլերի հարցում»,-պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.