Բրյուսովի ուսխորհրդի նախագահ․ Նախարարը չի հարգում ուսանողների ազատ խոսքի իրավունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները, որոնք երեկ՝ հոկտեմբերի 18–ին, հանդիպել էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ, դժգոհ են հանդիպման վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժից և նախարարության տարածած հաղորդագրությունից։
Այսօր հրավիրված գիտական խորհրդի ընդլայնված նիստին, ուսխորհրդի նախագահ Կատարինե Բազեյանը պատմեց, որ հանդիպման ընթացքում խոսել է միայն նախարարը, չհարգելով ուսանողների ազատ խոսքի իրավունքը։
«Նախարարը խոսեց այն մասին, թե մեր բուհը երկու տարվա բուհ է, ինչ 87 տարվա պատմության մասին է խոսքը, որովհետև ըստ նրա՝ երկու տարի առաջ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը վերանվանվել է Բրյուսովի անվան պետական համալսարան։ Բացի այդ, նախարարն իրեն հարիր համարեց ձեռքերով խոսել»,– պատմեց ուսխորհրդի նախագահը, ապա դիմելով Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանին, ասաց, որ պետք է իրենք ներողություն խնդրեն Մանկավարժական համալսարանից ինչ–որ անհեթեթ հայտարարությունների համար, որովհետև Մանկավարժականը ԿԳՄՍ նախարարի մոր բուհն է։
«Մենք վիրավորել ենք, մենք պարտավոր ենք ներողություն խնդրել»,– հեգնելով ասաց Կատարինե Բազեյանը։
Հիշեցնենք՝ Գիտական խորհրդի ընդլայնված նիստին հրավիրված էր նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, որը, սակայն չէր եկել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 06:19
Госсекретарь Марко Рубио приказал во вторник посольствам США по всему миру выполнить распоряжение об увольнении всех оставшихся сотрудников Агентства США по международному развитию (USAID), сообщает Associated Press.
-
2025-06-12 06:15
Руководитель парламентской фракции блока «Армения» Сейран Оганян опубликовал подписи всех 28 депутатов фракции о выражении вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2025-06-12 06:11
Действия и заявления действующих властей во главе с премьер-министром Армении Николом Пашиняном, направленные против Армянской Апостольской Церкви и ее служителей, перешли все мыслимые и немыслимые границы. Об этом говорится в совместном заявлении советов Тегеранской и Исфаханской епархий ААЦ.
-
2025-06-12 05:58
Посольство России в Армении выразило соболезнования родным и близким погибших при взрыве жилого дома в Чамбараке (Гегаркуникская область).