Последние новости

ՀՀ ՊՆ․ Գիշերն ադրբեջանցիները կրակել են հայկական դիրքերի վրա. մեր կողմը կորուստներ չունի

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը: Հայկական կողմը կորուստներ չունի»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ