«Փաստ»․ ԱՐՑԱԽԻՑ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՎԱ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալ այն փաստին, որ Արցախում լուրջ դժգոհություններ կան՝ կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության երևանյան այցից, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և, ընդհանրապես վերջինիս՝ Արցախի հարցում վարած քաղաքականության հետ։
Ըստ տեղեկությունների, Երևանում վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը Արցախի պատվիրակությանը բաց տեքստով հայտնել է, որ ինքն այլևս Արցախի հարցում որևէ բան չի կարող անել։
Ընդհանրապես, վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները պարզ հասկացնում են, որ Արցախի հարցի պատասխանատուներն Արցախի իշխանություններն են ու Ռուսաստանի Դաշնությունը: «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախում չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել և կոնկրետ քայլեր են նախապատրաստում։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Արցախից պատվիրակություն է պատրաստվում մեկնել Մոսկվա՝ ՌԴ քաղաքական ղեկավարության հետ հանդիպելու նպատակով։
Պատվիրակության հիմնական նպատակը Արցախի հարցի հետագա ճակատագրի հետ կապված որևէ պարզաբանում և հստակեցում ստանալն է։ Մեզ փոխանցեցին նաև, որ ներկայումս Մոսկվայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում սպասվող հանդիպումը կազմակերպելու համար։
Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ հավանական է համարվում հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-10 20:00
Американская делегация покинула генконсульство России в Стамбуле после переговоров, передает РИА Новости.
-
2025-04-10 19:58
Ни одна оппозиционная политическая сила в одиночку не сможет добиться смены власти. Об этом заявил депутат от Республиканской партии Армении (РПА) Артак Закарян.
-
2025-04-10 19:57
В 2024 году в Вооруженных силах Армении зафиксировано 40 смертей. Об этом говорится в отчете Ванадзорского отделения Хельсинкской Гражданской Ассамблеи.
-
2025-04-10 19:56
Обстановка в регионе может создать условия для развязывания Азербайджаном агрессии против Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил бывший министр иностранных дел Арцаха Карен Мирзоян.