Последние новости

ՄՊՀ նախագահ․ Ցեմենտի դեֆիցիտը կարող է արհեստական ստեղծված լինել

Հայաստանում ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակը կարող է արհեստական դեֆիցիտի հետևանք լինել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Հիմա մենք նայում ենք ցեմենտի շուկան, և այնտեղ մեկ այլ մտահոգություն էլ կա, որ այդ դեֆիցիտը կարող է արհեստական պատճառներով ստեղծված լինել։ Նաև գների բարձրացում է տեղի ունեցել»,– ասաց Գևորգյանը։

ՄՊՀ նախագահը նշեց, որ վարույթ այս հարցով դեռևս չի հարուցվել, բայց ամենայն հավանականությամբ կհարուցվի։

«Դե հարուցեք»,– հանձնարարեց վարչապետ Փաշինյանը` հավելելով, որ դա կնշանակի, որ ցեմենտի վաճառքի խնդիր Հայաստանում չկա, պարզապես վաճառողներն այդ կերպ փորձում են ավելի մեծ շահույթներ ստանալ։

Արդեն շուրջ մեկ ամիս կառավարությունը հայտարարում է հայաստանյան ցեմենտի շուկայում ստեղծված դեֆիցիտի ու դրա հետևանքով` գների թանկացման մասին։

50 կգ–անոց 1 պարկ տեղական արտադրության ցեմենտն այժմ վաճառվում է 2 900 դրամով, իրանականը` 3 000-3 500։

Իշխանությունները վստահ են, որ այս իրավիճակը ստեղծվել է իրանական ցեմենտի ինքնարժեքի բարձրացման ու Հայաստանում դրա նկատմամբ կիրառվող լրացուցիչ տուրքերի հետևանքով։

Իրավիճակի շտկման համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավորներն օրենսդրական առաջարկ էին արել ներկրված 1 տոննա ցեմենտի դիմաց գործող 14 000 դրամ տուրքը 7 անգամ նվազեցնել` թողնելով 2 000 դրամ, իսկ ցեմենտի հումքի` կլինկերի 1 տոննայի դիմաց գործող 2 000 դրամ տուրքն ընդհանրապես վերացնել։

Նախագծն արդեն ընդունվել ու ուժի մեջ է մտել։

Ներկրվող ցեմենտի դիմաց տուրքը սահմանվել էր 2019թ–ին` տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով։ 2021 թվականի մայիսից նույն հիմնավորմամբ պետտուրք սահմանվել էր նաև ցեմենտի հումքի` կլինկերի ներկրման համար։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ