Սեպտեմբերի 13-ից հետո նույնականացվել են 201 զոհերի մարմիններ. գործընթացն ավարտվել է
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է, նույնականացվել է 201 մարմին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Փորձաքննությունների ողջ ընթացքն ավարտվել է։ Չնույնականացված մարմիններ չունենք»,– ասաց նախարարը։
Ավանեսյանը նաև հայտնեց, որ 44-օրյա պատերազմի զոհերի մարմինների նույնականացման գործընթացը ևս ավարտվել է։ Կան մասունքներ, որոնց նույնականացումը հնարավոր չի եղել իրականացնել նաև արտասահմանում։ Կան նաև նույնականացված, բայց դեռևս չհուղարկավորված մարմիններ։
«Մեր իրականացրած 60-ից ավելի փորձաքննությունները տարվել են նաև այլ երկրներում կրկնակի, եռակի փորձաքննությունների, և դրանք բոլորը նույնական պատասխան են տվել։ Բայց մենք ունենք դիակներ, որոնք, ցավոք, նույնականացված են, բայց դեռ չեն հանձնվել հողին»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարը դժվարացավ նման դեպքերի թիվը հրապարակել, չցանկացավ նաև խոսել պատճառների մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.