Միխայիլ Միշուստինը ժամանեց Երևան
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանեց Երևան` մասնակցելու հոկտեմբերի 20-21-ը տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն այսօր կմասնակցի նեղ կազմով խորհրդի նիստին: Վաղը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարների հետ նա կհանդիպի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այնուհետև տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։
Երևանում ԵԱՏՄ հնգյակի (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) վարչապետները կքննարկեն Եվրասիական ինտեգրման արդիական հարցերը, ինչպես նաև միության ներքին շուկայի գործունեությունը, ներառյալ ապրանքների տեղաշարժի համար խոչընդոտների վերացումը, արդյունաբերական կոոպերացիան և մաքսային սակագնային կարգավորումը։
Հատուկ ուշադրություն է դարձվելու թվային օրակարգին, մասնավորապես՝ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման և կատարելագործման հեռանկարներին, ապրանքների էլեկտրոնային առևտրի վարչարարության միասնական վերլուծական համակարգի մշակմանը։ Կքննարկվի գազի, ինչպես նաև նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերի նախապատրաստման ընթացքը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.