ԵՄ-ն 300․000 եվրո օգնություն կտրամադրի ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած մարդկանց
Եվրոպական միությունը մոտ 118 միլիոն դրամի (300.000 եվրո) հրատապ օգնություն կհատկացնի սեպտեմբերին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած մարդկանց համար։ Տեղեկությունը հրապարակվել է Եվրոպական միության պաշտոնական կայքէջից։ Սեպտեմբերին տեղի ունեցածը բնորոշվում է որպես «ամենամահաբեր իրադարձություն 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո»։
Ֆինանսավորումը կուղղվի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված 7600 անձանց։
«Անցյալ ամսին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով եղել են ավելի շատ տեղահանումներ, ավելի շատ կորուստներ և ավերածություններ։ Եվրոպական միությունը հատկացնում է լրացուցիչ հրատապ ֆինանսական աջակցություն՝ մարտերից ուղղակիորեն տուժած առավել խոցելի անձանց կարիքները հոգալու և ձմռան ցուրտ ամիսների հաղթահարման հարցում նրանց օգնելու նպատակով»,- ասել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։
Հայաստանում ԵՄ գործընկեր կազմակերպությունները կտրամադրեն հիգիենայի պարագաներ, կացարանների վերանորոգման նյութեր և դրամական աջակցություն։ Նպատակն է` օգնելու մարդկանց հոգալ իրենց հիմնական կարիքները՝ ձեռք բերել սնունդ, վճարել ջեռուցման ծախսերը կամ բնակարանի վարձավճարը:
Ընդգծվում է, որ այս աջակցության տրամադրումը կհամակարգվի Հայաստանի իշխանությունների հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).