Լե Մեր․ Ֆրանսիայի և Գերմանիայի լարված հարաբերությունները «վերբեռնման» կարիք ունեն
Ուկրաինայում պատերազմի և էներգետիկ ճգնաժամի ֆոնին Ֆրանսիայի և Գերմանիայի լարված հարաբերությունները «վերբեռնման» կարիք ունեն՝ ԵՄ երկու խոշորագույն երկրների միջև ավելի ամուր դաշինք ստեղծելու համար, հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը, հայտնում է Reuters-ը։
Երկու երկրների միջև կապերը, որոնք ավանդաբար ԵՄ ավելի լայն քաղաքական նախաձեռնությունների շարժիչ ուժն են, վատթարացել են այն բանից հետո, երբ երկու կառավարությունները հետաձգել են հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպումը մինչև հունվար:
Լե Մերը, որը վարժ խոսում է գերմաներեն Գերմանիայում երկարամյա քաղաքական շփումների արդյունքում, ասել է, որ հարաբերություններն այժմ «բարդ են», նախ այն պատճառով, որ Ուկրաինայի պատերազմը դրդել է Բեռլինին շրջվել դեպի Վաշինգտոն, մինչդեռ Փարիզը պաշտպանում է «եվրոպական ինքնիշխանությունը»:
Իսկ Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցումը բացահայտել է Գերմանիայի կախվածությունը և կասկածի տակ դրել նրա էներգետիկ մոդելը, մինչդեռ Ֆրանսիան նոր բեկում է կատարում միջուկային էներգիայի զարգացման գործում, ասել է Լե Մերը:
Վերջապես Գերմանիան ամբողջ ուժով փորձում է հաղթահարել Չինաստանի նոր, ավելի բարդ բիզնես միջավայրը, որը երկար ժամանակ «էլդորադո» է եղել գերմանական արդյունաբերության համար, նշել է նա:
Ֆրանսիացի պաշտոնյաները հիասթափություն են հայտնել Գերմանիայի միակողմանի որոշումների, այդ թվում՝ 200 միլիարդ եվրո արժողությամբ էներգետիկ փաթեթի կապակցությամբ, որը Բեռլինը ներկայացրել է առանց Փարիզին նախազգուշացնելու:
Իր հերթին, Ֆրանսիան նյարդայնացրել է գերմանացի պաշտոնյաներին՝ դեմ արտահայտվելով Պիրենեյներով նոր գազամուղ կառուցելու Գերմանիայի և Իսպանիայի առաջարկին, որը կփոխարինի Ռուսաստանից նվազող մատակարարումները՝ փոխարենը նախընտրելով էներգետիկ ներդրումները կենտրոնացնել Ֆրանսիայի միջուկային հատվածում:
Սպառազինության համակարգերը ԱՄՆ-ում, ոչ թե Եվրոպայում ձեռք բերելու Գերմանիայի որոշումը տարակուսանք է առաջացրել Ֆրանսիայում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).