Հարությունյան․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ։ Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ։ Ցանկացած շփման ու հանդիպման ընթացքում մենք դա շեշտում ենք։ Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին չենք էլ մտածում, Արցախի Հանրապետությունը դե ֆակտո կա, ղեկավարվում է Սահմանադրությամբ։ Այլ կարգավիճակում Արցախը պատկերացնել անհնարին է։ Դե ֆակտո անկախությունը չի քննարկվում, պատերազմի արդյունքները շատ ծանր էին մեզ համար, բայց այսօր Արցախը կա։ Իհարկե, դե յուրե ճանաչման առումով շատ ժամանակ ունենք անցնելու, պայքարելու, տարիներ, տասնամյակներ։ Պայքարը պիտի շարունակել միջազգային հարթակներում, տարբեր երկրների, բարեկամ երկրների, ժողովրդավարությունը հարգող երկրների հետ։ Այդ առումով վիճակը բարդացել է, քանի որ միջազգային խաղացողները, որոնք փորձում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված իրենց ծառայությունները մատուցել, ստորադասում են արցախյան խնդիրը։ Այդքան էլ նպաստավոր առաջարկություններ չեն ներկայացնում։ Դա չի խանգարում մեզ իրացնելու ՄԱԿ-ի կանոնադրության ազգերի ինքնորոշման նորմը և մեր պայքարը լինելու է դրա շրջանակներում։ Դա զիջելու որևէ ցանկություն չունենք։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որևէ կապ չունի տարածքային ամբողջականության նորմի հետ»,- ասել է նախագահը։
Արայիկ Հարությունյանը անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրմանը, նշեց, որ որևէ պայմանագր չի կարող կանխորոշել Արցախի ապագան և տարածքային ամբողջականության նորմը գերակա չէ ազգերի ինքնորոշման նորմի նկատմամբ և իրենց պայքարը լինելուէ վերջինիս շրջանակներում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.