«ԾԱԽԵՑԻՆ ՄԵՐ ԱՂԱՎՆՈՆ, ԾԱԽԵՑԻՆ ՄԵՐ ԱՐՑԱԽԸ․․.» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թամար Տումպալյան-Թիթիզյանը 7 տարի առաջ 4-ամյա դստեր ու ամուսնու հետ Լիբանանից Հայաստան է տեղափոխվել։ Հայրենիք տեղափոխվելուց անմիջապես հետո հաստատվել է Արցախում՝ Աղավնոյում, որտեղ կյանքը խաղաղ ու երջանիկ էր անցնում մինչև 44-օրյա պատերազմը։
Նա պատմել է, որ 2022 թուականի օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցուածքների նախարար Հայկ Խանումյանն Աղավնո է գնացել ու տեղեկացրել՝ օգոստոսի 25-ին ռուսները դուրս են գալու, ազերիներն են մտնելու Աղավնո։
«Խանումյանն ասաց՝ ուզում եք՝ մնացեք Աղավնոյում, ուզում եք՝ դուրս եկեք գյուղից։ Հետո ասաց՝ կարող եք Հին Շեն, Մեծ Շեն տեղափոխվել կամ Ասկերանի շրջանի Օհանավան գյուղ, որը Խոջալուին շատ մոտ է։ Հազիվ մեզ նմաններին են ասում՝ գնացեք, ապրեք այդ գյուղերում, ստացվում է՝ ասում են՝ գնացեք, մեռեք…
Հետո հասկացա՝ ծախեցին մեր Աղավնոն․ չեմ ասում՝ տվցին, ասում եմ՝ ծախեցին մեր գյուղը, Արցախը․․․ Թույլ չէին տալիս մեր տներն այրեինք, չէին թողնում, որ մարդիկ իրենց տան դուռը կամ լուսամուտը հանեին։ Հայ ոստիկաններն Աղավնոյում հսկում էին, որ մեր տները չայրեինք, ասում էին՝ տներից միայն ձեր իրերը կարող եք հանել»,- Horizon Weekly-ին պատմել է Թամարը։
Թամարն այժմ իր հաշմանդամություն ունեցող ամուսնու և 11-ամյա դստեր հետ ապրում է Էջմիածնում՝ վարձով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.