Последние новости

Ֆրանսիան 300 հազար եվրո կտրամադրի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած Սյունիքին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։

Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհուրդն այսօր լիագումար նիստի ընթացքում կայացած քվեարկությամբ հաստատել է

Սյունիքի մարզին 300 000 եվրո հատկացնելու նախագիծը:

Տարածաշրջանային մոբիլիզացիոն ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելուց հետո, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը Սյունիքի ռազմավարական մարզի հետ։

Քվեարկությանը ներկա է եղել նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Փաստինֆո»

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ