Միշուստին․ ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ծավալը 2021թ. հասել է պատմական առավելագույնին
ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրի ծավալը անցած տարի հասել է պատմական առավելագույնին։ Այս մասին Երևանում հոկտեմբերի 21-ին, Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին գագաթաժողովի փայլուն կազմակերպման և ավանդական հյուրընկալության համար։
«Կոնսենսուսի հիմքով, հարգանքով վերաբերվելով բոլոր տեսակետներին, առաջին հերթին ԵԱՏՄ անդամ պետություններին, մենք միասին շարունակում ենք կառուցել համագործակցության ներդաշնակ համակարգ Միության գործունեության բոլոր ոլորտներում։ Դա արվում է այն բանի համար, որպեսզի, առաջին հերթին, ապահովվի մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը՝ ստեղծելով առավելագույն հարմարավետ գործարար միջավայր։ Անդամ պետությունների ապրանքաշրջանառության դինամիկան արտացոլում է ինտեգրացիոն այն գործընթացների դրական արդյունքը, որոնք մենք, ըստ էության, այստեղ այսօր քննարկում ենք»,- ասել է Միշուստինը։
Ռուսաստանի կառավարության ղեկավարը շտապել է նշել, որ առևտրի ծավալը անդամ պետությունների միջև անցած տարի հասել է պատմական առավելագույնին։ Այն գերազանցել է 73 մլրդ դոլարը, ինչը մոտ 33 տոկոսով ավելին է, քան 2020թ.։
«Իսկ եթե խոսենք մթերային ապրանքների, գյուղատնտեսական հումքի մասին, ապա աճն այստեղ կազմել է մոտ 21 տոկոս։ Փոխադարձ մատակարարումների ֆիզիկական ծավալն ավելացել է 11 տոկոսով։ Ընդ որում՝ ռուսական ռուբլին մնացել է հաշվարկների հիմնական արժույթը և օգտագործվել է վճարումների 72 տոկոսի դեպքում»,- ընդգծել է Միխայիլ Միշուստինը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).