Կովաչև․ Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, Մարսից չեն ներխուժել Հայաստան
Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպմանը խոսել են ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Կողմերն արձանագրել են, որ հակամարտության կարգավորման հարցը բանակցությունների սեղանից կրկին փորձ է արվել տեղափոխել ռազմական դաշտ՝ վերածելով լայնածավալ ագրեսիայի Հայաստանի դեմ: Անդրեյ Կովաչևը նկատել է, որ սա այն դեպքը չէ, երբ հավասարապես պետք է կողմերին կոչ անել կրակի դադարեցման վերաբերյալ:
«Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք»,- հավելել է նա:
Ալեն Սիմոնյանն էլ նշել է, որ Հայաստանը վաղուց և բազմիցս զգուշացրել է Ադրբեջանի կողմից նոր պատերազմի մասին։ Նա ընդգծել է՝ միջազգային գործընկերներից ՀՀ-ն ակնկալում է Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարություններ։ Սիմոնյանը շեշտել է, որ բարձր է գնահատում Եվրամիության շարունակական միջնորդական ջանքերը, ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը հայ-ադրբեջանական սահման:
ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ հօգուտ Հայաստանի համապատասխան բանաձևեր և զեկույցներ ընդունելու համար:
Հանդիպմանը կողմերը քննարկեն են նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետևողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանն առնչվող հարցեր:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.