Աբդոլլահիանը վերահաստատեց Թավրիզում ՀՀ հյուպատոսություն ունենալու պատրաստակամությունը
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնել։ Այս մասին Կապան քաղաքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Ուրախ եմ, որ Իրանի արտաքին գործերի նախարարության իմ գործընկերների հետ, հատկապես դեսպան Զոհուրիի հետ և դեսպանատան աշխատակիցների ջանքերի, ինչպես նաև ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ Կապանում բացվում է ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը։ Հաջողություն եմ մաղթում գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինին և նրա գործընկերներին՝ Կապանում իրենց կարևոր պարտականությունների և առաքելությունների իրագործման գործում։ Վարամինը մեր պրոֆեսիոնալ դիվանագետներից է»,- նշեց ԻԻՀ ԱԳ նախարարը։
Աբդոլլահիանը վստահություն հայտնեց, որ Կապանում իր գործընկերներն իրենց պարտականությունները կատարելու ընթացքում կունենան Իրանի ու Հայաստանի կառավարությունների, Երևանում ԻԻՀ դեսպանության, Սյունիքի մարզի և Կապան քաղաքի ղեկավարության աջակցությունը։
«Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսություն բացելն Իրանի կառավարության կարևոր որոշում է։ Սա ԻԻՀ կառավարության այն դրսևորումն է, որ Իրանի իշխանությունները տալիս են հայ և իրանցի ժողովուրդների հազարամյա հարաբերություններին։ Մենք կաշխատենք, որպեսզի երկու երկրների միջև ավելի շատ զարգացնենք առևտրատնտեսական հարաբերությունները»,- նշեց Իրանի ԱԳ նախարարը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-17 15:19
В условиях растущей нестабильности на Ближнем Востоке и усиления угроз со стороны Турции и Азербайджана, Артур Ванецян — председатель партии «Айреник» («Отечество»), бывший директор Службы национальной безопасности Армении — в серии интервью изданию News.am обозначил критические вызовы, стоящие перед страной, и резко раскритиковал действия действующих властей, возглавляемых премьер-министром Николом Пашиняном.