Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները թեժ գիծ կբացեն երկու երկրների բիզնեսի համար
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը թեժ գիծ կբացեն երկու երկրների բիզնեսի համար։ Այս մասին այսօր Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը «Ինտելեկտուալ հարթակ» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնը։
Գերատեսչությունների մասնագետները օպերատիվ կպատասխանեն հարցերին և կտրամադրեն անհրաժեշտ ողջ տեղեկությունը։ ՌԴ նախարարը հավելեց, որ սա կարևոր է նաև նրանով, որ Ռուսաստանը շարունակում է խոշորագույն շուկա մնալ հայաստանյան արտահանողների համար, իսկ բուն Հայաստանում վերջին ամիսներին ռուսաստանցիները մեծ թվով ընկերություններ են բացել։
Բացի այդ, առաջիկայում լիարժեք կսկսի գործել նշված ռազմավարական զարգացման կենտրոնը։ Այստեղ երկու երկրների տնտեսագետները ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանն առընթեր արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի աջակցմամբ ուսումնասիրելու են` որտեղ և ինչպես հայկական բիզնեսը կարող է բավարարել ռուսաստանյան շուկայի պահանջարկը, ինչպես նաև զարգացնել արտահանման մատակարարումները։ Բացահայտվելու են նաև երկու երկրների առևտրին խոչընդոտող արգելքները։
«Եվրասիական տարածքում սա մեր առաջին նման փորձն է լինելու», – նշեց Ռեշետնիկովը։
Նա հիշեցրեց, որ ռուսաստանյան շուկայից արևմտյան մի շարք ընկերությունների հեռացումից հետո նոր դաշտ է բացվել, և հայկական բիզնեսն այն ցանկանում և պատրաստ է համալրել։ Դրա համար նախևառաջ անհրաժեշտ է լուծել լոգիստիկայի հետ կապված խնդիրները։
Մանրակրկիտ քննարկվել է ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» սահմանային անցակետի աշխատանքը, այդ անցակետով է անցնում Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների հիմնական մասը։ Քննարկվել է նաև օդային բեռնափոխադրումների զարգացման հարցը, որի շրջանակում կողմերը պայմանավորվել են մի շարք հարցեր դիտարկել։
Անդրադարձել է եղել նաև Ռուսաստանի ֆինանսական շուկային հայկական ձեռնարկությունների հասանելիության հարցին, ինչը թույլ կտա լրացուցիչ միջոցներ ստանալ առևտրի համար։ Այս առիթով առարկայական քննարկում է եղել` կապված արտադրական համագործակցության հնարավորությունների հետ, այդ թվում` հաշվի առնելով այդ համագործակցությանը մասնակցող արդյունաբերողների սուբսիդիաները։
Այսօր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին քննարկվել է վարկերի տոկոսների սուբսիդավորման նախագիծը։ Նիստը ևս Երևանում է կայացել։ Մոտ ապագայում նախագիծը կներկայացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ` պետությունների առաջնորդների քննարկմանը։
2021 թվականի ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 40%–ով, իսկ 2022 թվականի 8 ամիսների ընթացքում ևս 60%–ով` կազմելով 2 մլրդ 642 մլն դոլար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.