Մաքսիմ Ռեշետնիկով․ Հայկական բիզնեսը կարող է լրացնել ռուսական շուկայի ազատ տարածքը
Հայկական բիզնեսը կարող է լրացնել ռուսական շուկայի ազատված տեղը, հայ ձեռներեցների հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Մենք առարկայականորեն քննարկել ենք արդյունաբերական համագործակցության թեման, քանի որ այժմ ռուսական շուկայում խորշերը ազատվել են, և հայկական բիզնեսը կարող է, պատրաստ է, ցանկանում է լրացնել այդ խորշերը։ Սրանք լրացուցիչ հնարավորություններ են Հայաստանի տնտեսության զարգացման համար... Հիմա իսկապես հնարավորությունների պատուհան է բացվել, և շատ կարևոր է, որ հնարավորությունների պատուհանն օգտագործվի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսության շահերից ելնելով»,- ասել է Ռեշետնիկովը։
Նա նշել է, որ հանդիպմանը լավ, անկեղծ զրույց և մտքերի փոխանակում է կայացել։
«Պայմանավորվեցինք ստեղծել թեժ գիծ, որպեսզի հայաստանյան գործարարները կարողանան հարցեր տալ, մենք օպերատիվորեն կպատասխանենք, կտրամադրենք ողջ տեղեկատվությունը: Դա երկկողմանի կապի ալիք կլինի»,- ասել է նախարարը և հավելել, որ ռուսական բիզնեսն էլ կարող է կապ հաստատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ թեժ գծի միջոցով։
Նա նշել է, որ երկկողմ տնտեսական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է։
«Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունն աճել է 40 տոկոսով, ևս 60 տոկոսով՝ այս տարվա ութ ամիսների ընթացքում։ Բացի յադ, Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների մեծ հոսք կա, քանի որ այստեղ բավականին շատ ռուսներ կան, ովքեր ակտիվորեն աշխատում են ռուսական տնտեսության համար, կան հայկական ընկերություններ»,- նշել է Ռեշետնիկովը։
Նա հայտարարել է, որ այս ամենը պահանջում է ի հայտ եկած խնդիրների մշտական լուծում։
«Հիմնական խնդիրը նյութատեխնիկական ապահովման խնդիրն է, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետի շահագործումը, որը գտնվում է Ռուսաստանի կառավարության հատուկ հսկողության ներքո»,- ասել է Ռեշետնիկովը և հիշեցրել, որ այս անցակետով ապրանքների մեծ հոսք է գնում դեպի Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ռուսաստանից՝ Հայաստան։ Նրա խոսքով, կարևոր խնդիրներ են նաև վրացական Փոթիի և ռուսական Կավկազ նավահանգստի միջև լաստանավային հաղորդակցության կազմակերպումը, ֆինանսների հետ կապված հարցերը, այդ թվում՝ ֆինանսական գործարքները՝ երրորդ երկրների կողմից սահմանված տարբեր սահմանափակումների լույսի ներքո։
«Մենք առաջարկել ենք դիտարկել ռուսական ֆինանսական շուկա մուտք գործելու հնարավորությունը՝ հասանելի ռեսուրսները ստանալու համար»,- եզրափակել է նախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.