ՔԱՂԱՔԱԳԵՏԸ`ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ․ ՈՐՔԱՆՈՎ Է ՀՀ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎԵԼՈՒ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կոմունիկացիաների հետ կապված հարցն այստեղ այն է, թե դա ինչ կարգավիճակ է ունենալու, որքանով է Հայաստանի վերահսկողությունը պահպանվելու այդ ճանապարհի վրա և իրականում սահմանափակվելու է Հայաստանի սուվերենությունը, թե` ոչ: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը:
«Կոմունիկացիաներից ինչ-որ մեծ խնդիր սարքել պետք չի, դա նույնիսկ կարող է Հայաստանի համար շահավետ լինել, եթե դա լինի Հայաստանի վերահսկողության տակ, կամ գոնե չլինի Ադրբեջանի ու Թուրքիայի վերահսկողության տակ: Ւ վերջո, դա կարող է նշանակել Հայաստանից կախվածություն որոշակիորեն և Հայաստանը կարող է նույնիսկ որոշակի տնտեսական շահ ունենալ նման կոմոնունիկացիայի բացման պարագայում: Մենք ինքներս երկար տարիներ բողոքել ենք, որ Հայաստանը բլոկադայի մեջ է, կոմունիկացիաները փակ են, ենթադրվում է, որ նման կոմունիկացիաների բացումը նույպես կլինի փաթեթով, Հայաստանն էլ կարող է Թուրքիայի ու Ադրբեջանի ճանապարհները օգտագործել: Բայց հարցն այստեղ այն է, թե դա ինչ կարգավիճակ է ունենալու, որքանով է Հայաստանի վերահսկողությունը պահպանվելու այդ ճանապարհի վրա և իրականում սահմանափակվելու է Հայաստանի սուվերենությունը, թե` ոչ: Այստեղ երրորդ հարցը կա, ով է երաշխավորելու դա, այսինքն այդ միջանցքը ով է վերահսկելու, որ այդ ճանապարհը գործի անխափան: Ես չգիտեմ, ռուսներից բացի որևէ այլ երկիր կարող է ստանձնել նման միջանցքի անվտանգության երաշխավորությունը կամ այդ տարանցիկ ճանապարհի անվտանգության երաշշխավորի դերը: Սա շատ կարևոր խնդիր է, որի մասին մենք պետք է մտածենք»,-ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով` ինքը դժվար է պատկերացնում Հայաստանում ռազմական ներկայություն Արևմուտքի կողմից, սակայն չի բացառվում, որ Արևմուտքը շահագրգռվածություն ունի, որ այդ տարածքի վրա Հայաստանի սուվերենությունը չի կարելի սահմանափակել:
«Ամբողջ խնդիրնը սակայն այն է, թե ինչ է պատրաստ Արևմուտքն անել, եթե նման հարց ծագի, եթե նման իրավիճակ ստեղծվի, եթե էսկալացիա տեղի ունենա: Այս հարցին պատասխանելու համար, պետք է մեկ այլ հարցի պատասխանել, թե ինչ արժեք ունի Հայաստանը` համեմատած Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Արևմուտքի համար: Այսինքն` եթե այսօր Հայաստանը ինչ-որ արժեք ունի ստրատեգիական, եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք, դա կապված է Ռուսաստանի նկատմամբ դժգոհությունների հետ և Ռուսաստանի հետ Արևմուտքի հակամարտության կոնտեքստում, այսինքն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ինչ-որ պատուհան է բացվել Արևմուտքի համար, եթե այդ հարցը օրակարգում չլինի, չենք կարող ասել` ինչ կլինի»,-ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.