Последние новости

Ռումինիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է ԵՄ առաքելություն գործունեությունը մեր տարածաշրջանում

Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելություն գործունեությանը։

Նա թվիթերյան էջում գրել է, որ ուրախ եմ, որ իրենց աշխատանքը բերում է կոնկրետ արդյունքներ:

«Ռումինիան նպաստում է այս աշխատանքներին առաքելության փորձագետների հետ` ևս մեկ անգամ ապացուցելով մեր հանձնառությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերում»,– գրել է նա։

Բոգդան Աուրեսկուն նշել է նաև, որ ԵՄ առաքելությունը ակտիվ դեր է խաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հարցում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ