Ալեքսանդր ՍԿԱԿՈՎ․ ԲԱՔՎԻ ՆՊԱՏԱԿՆ Է, ՈՐ ԱՐՑԱԽՈՒՄ ՉԼԻՆԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
Եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն Ղարաբաղը կճանաչի որպես Ադրբեջանի մաս։ Այս մասին News.am-ի «Ուժի գործոն» հաղորդման շրջանակներում ասաց ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։
«Այստեղ ոչ մի նոր բան տեղի չի ունենում։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո անցած տասնամյակների ընթացքում Հայաստանը չի գնացել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ուղով։ Հայաստանի քաղաքականության պասիվությունը բերել է նրան, ինչ ունենք հիմա»,- ասաց նա։
Կարելի է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ինչ անել այդ ֆորմալ ամբողջական Ադրբեջանում ապրող հայ բնակչության իրավունքների հետ։ Եթե ընդունում ենք, որ սա ամբողջովին Ադրբեջանի ներքին գործն է, ապա ինչ կլինի որոշ ժամանակ անց այս բնակչության հետ։ «Կարծում եմ, որ պետք է լինի այնպիսի ձևակերպում, որին կհամաձայնեն երկու կողմերը»,- ընդգծեց Սկակովը։
Ադրբեջանի հրաժարվելը այն ձևակերպումներից, որտեղ հիշատակումներ կլինեն Լեռնային Ղարաբաղի մասին, փորձագետը փակուղի անվանեց։ «Խաղաղապահները Ղարաբաղում են, քանի դեռ այնտեղ հայ բնակչություն կա, այլ ոչ թե միայն Լեռնային Ղարաբաղի վիճելի կարգավիճակի պատճառով։ Զորախումբն այնտեղ է, որպեսզի ապահովի այս տարածքում ապրող բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Բաքվի նպատակն այն է, որ այնտեղ հայ բնակչություն չլինի՝ կյանքը բարդացնելու միջոցով՝ այն, ինչ մենք արդեն լավ տեսել ենք: Ադրբեջանի իշխանությունները դա չեն թաքցնում։ Եթե բնակչություն չլինի, ապա ինչի համար են խաղաղապահները»,- հայտարարեց Սկակովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.