Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն առերես բանակցություններ կվարեն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման նախապատրաստման մասին ասել է «Ведомости»-ի դիվանագիտական աղբյուրը։
Նրա խոսքով՝ աշխատանքն սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում Պուտինի հաշտարար ելույթից հետո, երբ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի տարածքային վեճերը։ «Ведомости»-ի մեկ այլ աղբյուր նշել է, որ այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, որպես դրանց անցկացման հիմնական վայր դիտարկվում են Մոսկվան և Սոչին։ «Ամենայն հավանականությամբ, կընտրվի Սոչին»,- նշել է աղբյուրը։
Ավելի վաղ Փաշինյանի և Ալիևի երկու հանդիպումներ՝ մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, տեղի են ունեցել Պրահայի Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովում հոկտեմբերի 6-7-ին։ Մակրոնի մասնակցությամբ գագաթաժողովը, որին ներկա էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ավարտվել էր հայտարարության ընդունմամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.