Последние новости

Հայաստանում կորոնավիրուսի 231 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսի 231 նոր դեպք է գրանցվել, տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել (ընդհանուր՝ 8 706)։ Այս պահին կորոնավիրուսի դեմ 512 անձ է բուժում ստանում։

Բացի այդ, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 027 594 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 151 753 անձ, իսկ ընդհանուր պատվաստումների թիվը 2 265 097 է։ Քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման բուստեր դեղաչափ ստանալ. նրանց թիվը 80 022 է։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ