Последние новости

ՊԵԿ․ 9 ամսում պետբյուջե է հավաքվել 1,412 տրլն դրամի հարկային եկամուտ

2022 թվականի 9 ամսում պետական բյուջե է հավաքվել 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ ցուցանիշ է։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հարկային եկամուտների հավաքման ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 772 մլրդ դրամով կամ 58 %-ով:

Հարկային եկամուտները 2022 թ առաջին 9 ամսում շուրջ 275 մլրդ դրամով կամ 24.2 %-ով գերազանցել են 2021 թ նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ինչը վերջին տարիներին արձանագրված ամենաբարձր աճի տեմպն է, ընդ որում՝

հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 172 մլրդ դրամ, ինչը 397 մլրդ դրամով կամ 30 %-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից.

ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի՝ ըստ նորմատիվների բաշխման արդյունքում ներմուծման մաքսատուրքերի գծով մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 216 մլրդ դրամով կամ 35 %-ով։

2022 թ 9 ամսում հարկային եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները, որին բաժին է ընկնում հարկային եկամուտների շուրջ 8 %-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ