ՊԵԿ․ 9 ամսում պետբյուջե է հավաքվել 1,412 տրլն դրամի հարկային եկամուտ
2022 թվականի 9 ամսում պետական բյուջե է հավաքվել 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ ցուցանիշ է։
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հարկային եկամուտների հավաքման ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 77․2 մլրդ դրամով կամ 5․8 %-ով:
Հարկային եկամուտները 2022 թ․ առաջին 9 ամսում շուրջ 275 մլրդ դրամով կամ 24.2 %-ով գերազանցել են 2021 թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ինչը վերջին տարիներին արձանագրված ամենաբարձր աճի տեմպն է, ընդ որում՝
հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 172 մլրդ դրամ, ինչը 39․7 մլրդ դրամով կամ 30 %-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից.
ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի՝ ըստ նորմատիվների բաշխման արդյունքում ներմուծման մաքսատուրքերի գծով մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 21․6 մլրդ դրամով կամ 35 %-ով։
2022 թ․ 9 ամսում հարկային եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները, որին բաժին է ընկնում հարկային եկամուտների շուրջ 8 %-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.