ՌԴ ՊՆ․ Ուկրաինան մտադիր է «կեղտոտ ռումբ» կիրառել ու մեղքը բարդել Ռուսաստանի վրա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ ունի, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը շփումների մեջ է Մեծ Բրիտանիայի հետ` միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերման հարցով։ ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը ճեպազրույցում ասել է, որ իրենց տեղեկություններով` Ուկրաինայում «կեղտոտ ռումբի» ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են։
Նա նշել է, որ Ուկրաինան ունի համապատասխան արտադրական բազա և գիտական ներուժ։ Ուկրաինայում կան միջուկային արդյունաբերության ձեռնարկություններ` ռադիոակտիվ նյութերի պաշարներով, որոնք կարող են օգտագործվել «կեղտոտ ռումբի» ստեղծման համար։ Դրանք երեք գործող ատոմակայաններն են՝ հարավ-ուկրաինական, Խմելնիցկի և Ռիվնե՝ օգտագործված միջուկային վառելիքի 9 ավազաններով, որոնցում առկա է 1500 տոննա 1,5%–անոց հարստացված ուրանի օքսիդ:
ՌԴ ՊՆ մեկնաբանմամբ` Ուկրաինան կարող է քողարկել «կեղտոտ ռումբի» կիրառումը որպես ռուսական միջուկային զենքի ապօրինի կիրառում, և նախազգուշացրել է Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» կամ ցածր արտադրողականության միջուկային զենքի պայթեցման սադրանքի հնարավոր հետևանքների մասին։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» կամ ցածր արտադրողականության միջուկային զենքի պայթեցմամբ սադրանքի հնարավոր հետևանքների մասին։
Ռադիոլոգիական պայթուցիկ սարքի գործարկումն անխուսափելիորեն կհանգեցնի տարածքի ռադիոակտիվ աղտոտմանը` մի քանի հազար քառակուսի մետր շառավղով։
Կեղտոտ ռումբի սադրանքի արդյունքում Ուկրաինան ակնկալում է ահաբեկել տեղի բնակչությանը, մեծացնել փախստականների հոսքը Եվրոպայով և Ռուսաստանին ներկայացնել իբրև միջուկային ահաբեկիչ։
Երկրի հյուսիսում «քամու վարդի» (տվյալ տարածքում քամու ռեժիմը) առաջացումը կարող է հանգեցնել Բելառուսում և Հյուսիսային Եվրոպայում, ներառյալ` Բալթյան երկրներում ռադիոակտիվ տեղումների: Ռադիոակտիվ նյութերը կարող են ծածկել Լեհաստանը։ Դրա օգտագործումը հարավում կթունավորի ամբողջ Սև ծովը։
Երկրի հյուսիսում «քամու վարդի» (տվյալ տարածքում քամու ռեժիմը) առաջացումը կարող է հանգեցնել Բելառուսում և Հյուսիսային Եվրոպայում, ներառյալ` Բալթյան երկրներում ռադիոակտիվ տեղումների: Ռադիոակտիվ նյութերը կարող են ծածկել Լեհաստանը։ Դրա օգտագործումը հարավում կթունավորի ամբողջ Սև ծովը։
Կիրիլովը նշել է, որ «կեղտոտ ռումբով» սադրանքի մեթոդները նախկինում արդեն կիրառվել են Սիրիայում, երբ Սպիտակ սաղավարտներն այնտեղ նկարահանել են քարոզչական տեսանյութեր կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին։ Նա հիշեցրել է, որ ամենահնչեղ ու լայնորեն լուսաբանված դրվագներից մեկը 2017 թվականի ապրիլի 4-ին սիրիական Խան-Շեյխուն քաղաքում կազմակերպված սադրանքն է եղել։
Ըստ նրա՝ ամերիկացիները, որպես պատրվակ օգտագործելով այս սադրանքը, չսպասելով հետաքննության մեկնարկին և, առավել ևս, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը, հրթիռային հարձակում են գործել Շայրաթ ավիաբազայի վրա՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը։
Կիրիլովը չի բացառել, որ նմանատիպ սցենար կիրառվի նաև Ուկրաինայում` մեղքը Ռուսաստանի վրա բարդելու նպատակով։
ՌԴ ՊՆ-ն աշխատանքներ է կազմակերպել Ուկրաինայի կողմից հնարավոր սադրանքներին հակազդելու ուղղությամբ. Զինված ուժերն ու միջոցները պատրաստ են առաջադրանքներ կատարել ռադիոակտիվ աղտոտվածության պայմաններում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.