ԱԱԾ-ն դատական ոլորտում հանցագործության դեպք է բացահայտել
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի դատական ակտ կայացնելու դեպքեր, հայտնում է ԱԱԾ մամուլի բաժինը։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք են բերվել ապացույցներ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի պետական պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման մասին, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ` անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։
Իր մտադրությունների իրականացման նպատակով պաշտոնատար անձը որպես հանցակիցներ ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաև իր օգնականին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին, ովքեր օժանդակել են ենթադրյալ ծանր հանցագործության կատարմանը։
Արդյունքում` դատական իշխանություն իրականացնող պետական մարմնի պաշտոնատար անձը, մեղադրյալի հետ անձնական բնույթի միջնորդավորված կապերի առկայությամբ պայմանավորված, իր բացառիկ լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական շահերի։ Նա մեղադրյալի նկատմամբ կիրառել է քրեական վարույթի համար հավանական խոչընդոտներ առաջացնող այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատել կալանքից։
Իշխանական և ծառայողական լիազորություններն անցնելու, ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և դրանց հանցակցելու համար մեղադրանքներ են ներկայացվել երեք անձի և նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները բացահայտելու նպատակով։
Ինչպես արդեն հայտնել ենք` դատարանի որոշմամբ հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։
Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21-ին կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար:
Նույն օրը կալանավորվել է նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնականը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 09:53
Читатели привыкли искать в биографиях гениальных классиков только добрые примеры для подражания. Но великие писатели и поэты – живые люди, которым тоже свойственны страсти и пороки. В истории русской литературы есть немало историй громких конфликтов, ссор и даже дуэлей, с помощью которых гении отстаивали свои принципы, идеологию, боролись с плагиатом, защищали честь своих женщин и просто выражали творческий протест «неприятным» коллегам по цеху.
-
2025-06-04 09:30
Суд первой инстанции Ширакской области отклонил ходатайство следствия о продлении срока ареста журналистки Лилит Агекян, сообщила адвокат Заруи Постанджян.
-
2025-06-04 09:29
Министр сельского хозяйства Грузии Давид Сонгулашвили приедет в Армению обсудить проблемы с транзитом алкогольной продукции. Об этом министр экономики Армении Гевок Папоян заявил журналистам после заседания исполнительного органа партии "Гражданский договор".
-
2025-06-04 09:27
Американский предприниматель Илон Маск призвал к прекращению финансирования ООН.