Լավրով․ Ռուսաստանը գլուխ կհանի «կեղտոտ ռումբի» խնդրից
Ռուսաստանը մինչև վերջ կգնա Կիևի կողմից «կեղտոտ ռումբ» պատրաստելը ճշտելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
««Կեղտոտ ռումբերի» հարցում մենք անպայման մինչև վերջ ամեն ինչ կպարզենք։ Շատ կարևոր էնման սոսկալի սադրանք թույլ չտալը։ Այն, ինչ հրապարակավ ասում են մեր արևմտյան գործընկերները, պարտադրված լինելով Զելենսկու և նրա ռեժիմին անմնացորդ աջակցությամբ, չի նշանակում, որ իրենց ներքին քննարկումներում նրանք անլուրջ կընկալեն մեր ներկայացրած տեղեկատվությունը», - ասել է նախարարը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Թուրքիայի գործընկերների հետ հեռախոսազրույցներում մտահոգություն էր հայտնել Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման կապակցությամբ:
Լավրովն ավելացրել է, որ Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբ» պատրաստելու մասին տեղեկատվությունը կրկնակի ստուգվել է: Նրա խոսքով՝ կոնկրետ տեղեկություններ կան Ուկրաինայի այն հաստատությունների վերաբերյալ, որոնք ունեն տեխնոլոգիաներ, ինչը թույլ է տալիս սարքել այդ «կեղտոտ ռումբը»։
«Կա տեղեկատվություն, որը մենք կրկնակի ստուգել ենք համապատասխան ալիքներով, սա անհիմն կասկած չէ, այստեղ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նման բաներ կարող են ծրագրվել», - ասել է Լավրովը:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը մտադիր է բարձրացնել այդ հարցը ՄԱԿ-ում։
Ինչպես հայտնել են տարբեր երկրների վստահելի աղբյուրները, այդ թվում՝ Ուկրաինայի, ըստ ստացված տեղեկությունների, Կիևի վարչակարգն իր երկրի տարածքում սադրանք է նախապատրաստում, որը կապված է այսպես կոչված «կեղտոտ ռումբի» կամ ցածր էներգիայի միջուկային զինամթերքի պայթեցման հետ։ Սադրանքի նպատակն է մեղադրել Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենք կիրառելու համար ու դրանով իսկ աշխարհում հզոր հակառուսական արշավ սկսել, որն ուղղված է Մոսկվայի հանդեպ վստահությունը խաթարելուն:
Տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ արևմտյան կուրատորների ղեկավարությամբ Կիևն արդեն ձեռնամուխ է եղել այս ծրագրի գործնական իրականացմանը։ Դնեպրոպետրովսկի շրջանի Ժոլտիե վոդի քաղաքում գտնվող Արևելյան լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությանը, ինչպես նաև Կիևի Միջուկային հետազոտությունների ինստիտուտի ղեկավարությանը խնդիր է տրվել պատրաստել այդ «կեղտոտ ռումբը»: Այդ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.
-
2025-06-05 10:13
Укрепление двустороннего и многостороннего сотрудничества с партнерами по СНГ является для России безусловным приоритетом. Об этом заявил глава правительства РФ Михаил Мишустин.