Սերժ Սարգսյանը կարևորել է Չինաստանի հավասարակշռված քաղաքականությունը
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի արդյունավետ անցկացման և հաջող ավարտի առթիվ անձամբ իր և իր գլխավորած քաղաքական ուժի անունից շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նաև կուսակցության նոր ղեկավար կազմի ընտրության և Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղարի պաշտոնում Սի Ծինփինի վերընտրության կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախագահ Սի Ծինփինի ղեկավարությամբ չին ժողովուրդը կշարունակի համընդհանուր բարեկեցությամբ պետություն կառուցելու և «Չինական երազանքը» կյանքի կոչելու փառավոր պատմությունը:
Միջազգային հարաբերություններում աճող գլոբալ անկայունության պայմաններում Սերժ Սարգսյանը կարևորել է Չինաստանի հավասարակշռված և կառուցողական քաղաքականությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը նոր խթան կհաղորդի միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես՝ Հայաստանի հանրապետական կուսակցության և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև համագործակցության նոր համաձայնագրի նախապատրաստմանն ու ստորագրմանը։
ՀՀ երրորդ նախագահը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին և ամբողջ չին ողջ ժողովրդին մաղթել է խաղաղություն ու բարգավաճում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: